Կիպրոս, Լիմասոլ, Parklane. արձակուրդային ուղեցույց
Հանգիստ

Կիպրոս, Լիմասոլ, Parklane. արձակուրդային ուղեցույց

Պատմում ենք ինչու մեկնել Կիպրոս և ինչու կիպրոսյան հանգիստը վստահել Parklane Luxury Collection Resort & Spa համալիրին։ Միջերկրականի ափին, 300 մետր ավազոտ լողափի կողքին, Parklane-ը մի ամբողջ առանձին հանգստավայր՝ իր ռեստորաններով, սպայով, բուտիկներով, մանկական ակումբով, լողափով և ժամանցի տարբեր ձևաչափերով։ Այստեղ կարելի է մի քանի օր անցկացնել՝ ամեն օր լրիվ ուրիշ ծրագիր ընտրելով։

Իմանալ ավելին՝
www.parklanecyprus.com
www.instagram.com/parklanecyprus/


Կապ՝ 
reservations@parklanecyprus.com
WhatsApp: +35799011237
Հեռ․՝ +35725862000

#Գործընկեր

Parklane-ը Marriott International-ի The Luxury Collection-ի մաս է և տարածվում է Լիմասոլի ծովափին՝ անմիջապես Միջերկրականի կողքին։ Հանգստավայրն ունի 222 սենյակ, 34 սյուիթ և 18 Park Villa՝ մասնավոր լողավազաններով, ինչպես նաև երեք բացօթյա լողավազան, սպորտային գոտի, մարզասրահ, սպա, ռեստորաններ ու բարեր, բուտիկների առանձին հատված և մեծ մանկական ակումբ։ Հյուրանոցի ինտերիերը մշակել է Harrods Interiors ստուդիան, իսկ ընդհանուր տարածքներում ներկայացված են նաև փարիզյան Atelier 27-ի արվեստի գործերը։

 

Սենյակների ու սյուիթների տարբեր կատեգորիաները նախատեսված են թե՛ զույգերի, թե՛ ընտանիքների համար, իսկ մեկից երեք ննջասենյակ ունեցող Park Villa-ները առանձնացված են կանաչապատ տարածքում և ունեն սեփական լողավազաններ։ Ներկայացնում ենք այն բաղադրիչները, որոնք Parklane-ը դարձնում են բացառիկ հանգստավայր։

 

 

 

Ընտանեկան հանգիստ

Parklane-ը հատկապես մեծ տեղ է տալիս ընտանեկան հանգստին։ Explorers Kids Club-ը մոտ 3000 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում և համարվում է Միջերկրածովյան տարածաշրջանի ամենամեծ մանկական ակումբներից մեկը։ Այն նախատեսված է 3-ից 12 տարեկան երեխաների համար և առաջարկում է խաղային, ստեղծագործական ու ակտիվ ժամանցի տարբեր ձևաչափեր։

 

Երեխաները կարող են ունենալ իրենց առանձին զբաղմունքները, մինչ մեծահասակները գնում են Kalloni Spa, Nammos կամ LPM, կամ պարզապես մի քանի ժամ անցկացնում լողափում։

 

 

Երբ սյուիթը պարզապես ավելի մեծ սենյակ չէ

Ավելի մեծ ընտանիքների, ընկերական խմբերի և առանձնություն ու բարձրակարգ հանգստի փորձառություն փնտրող հյուրերի համար Parklane-ն առաջարկում է սյուիթների և վիլլաների հավաքածու, որոնք բոլորն էլ ներառված են Bespoke Collection-ում։

 

 

Bespoke Collection-ը ստեղծված է յուրաքանչյուր կեցություն ավելի առանձնահատուկ դարձնելու համար՝ առաջարկելով բացառիկ, անհատականացված փորձառություններ և առավելություններ՝ ձևավորված յուրաքանչյուր հյուրի նախասիրությունների և հանգստավայրում ժամանակն անցկացնելու ցանկալի ձևի շուրջ։ Անհատական ծառայություններից մինչև սպա և ծովափնյա փորձառություններ, գաստրոնոմիական պահեր, ընտանեկան զբաղմունքներ և յուրահատուկ ծրագրեր՝ յուրաքանչյուր մանրուք նախատեսված է հանգստին ինչ-որ բացառիկ բան ավելացնելու համար։

 

Այստեղ սյուիթը կամ վիլլան պարզապես ավելի շքեղ կացարան չէ․ այն դառնում է անհատականացված հանգստի մեկնակետ՝ ստեղծված հենց ձեր և իդեալական արձակուրդի մասին ձեր պատկերացման շուրջ։

 

 

 

Գաստրո փորձառություն

Parklane-ի ամենաուժեղ կողմերից մեկը գաստրոնոմիան է՝ համերի, միջավայրերի ու տարբեր ձևաչափերի տպավորիչ ընտրությամբ։ Nammos Limassol-ը և La Petite Maison Limassol-ը (LPM) հանգստավայրի երկու գլխավոր բրենդային ռեստորաններն են, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է իր առանձնահատուկ խոհարարական ու lifestyle փորձառությունը։

 

Nammos Limassol-ում օրը կարող է սկսվել ծովափնյա երկար ու հանգիստ ճաշով և շարունակվել երաժշտությամբ, DJ-ներով ու էներգետիկ երեկոյան ծրագրով։ Ֆրանսիական Ռիվիերայից ոգեշնչված LPM Limassol-ը Parklane է բերում իր հայտնի միջերկրածովյան խոհանոցը, հեղինակային կոկտեյլներն ու միաժամանակ հանգիստ ու աշխույժ մթնոլորտը՝ ինքնուրույն դարձնելով այն այցելության արժանի հասցե։

 

 

Բայց գաստրոնոմիական ճանապարհորդությունն այստեղ չի ավարտվում։ The Gallery-ն հանգստավայրի գլխավոր բարն է և առաջարկում է brunch-ի լայն ընտրանի, իսկ ճաշի ու ընթրիքի ընթացքում այստեղ կարելի է բացահայտել պանասիական խոհանոցի տարբեր համեր ու ուտեստներ։

 

Լողավազանների մոտ գտնվող Vithos Pool Bar-ը առաջարկում է ուտեստների ու թեթև նախուտեստների ընտրանի՝ հարմար լողալու ընդմիջմանը կամ արևի տակ հանգստանալու ընթացքում։ Իսկ ավելի դասական resort dining փորձառության համար Parklane-ի գլխավոր ռեստորանը՝ Lanes-ը, առաջարկում է բազմազան մենյու՝ հարմարավետ միջավայրում։

 

Միջերկրածովյան համերից ու պանասիական խոհանոցից մինչև poolside նախուտեստներ, brunch, կոկտեյլներ ու ծովափնյա ընթրիքներ՝ Parklane-ը իսկապես գաստրոնոմիական դրախտ է, որտեղ մեկ վայրում հանդիպում են տարբեր խոհանոցներ ու փորձառություններ։

 

 

 

Ծովափնյա շոփինգ

Բոլորս էլ գիտենք, թե արտասահմանյան ուղևորություններում որքան կարևոր տեղ է զբաղեցնում շոփինգը։ Parklane-ում հանգստանալիս այդ հրաշալի ծիսակարգը կարելի է իրագրոծել հենց հյուրանոցի տարածքում։ Դրա համար է գործում Retail Village-ը, որտեղ ներկայացված են միջազգային նորաձևության մոնոբրենդ բուտիկներ, այդ թվում՝ Dior, Loro Piana, Loewe, Celine և Bottega Veneta։

 

Ծովաջրային wellness

Parklane-ի մյուս կարևոր ուղղությունը Kalloni Spa-ն է, որտեղ գտնվում է Կիպրոսի միակ թալասոթերապիայի կենտրոնը։ Թալասոթերապիան հիմնված է ծովաջրի և ծովային բաղադրիչների օգտագործման վրա, այնպես որ այստեղ Միջերկրականը պարզապես պատուհանից բացվող տեսարան չէ, այլ նաև wellness փորձառության մի մասը։

 

Kalloni Spa-ն առաջարկում է բուժական և հանգստացնող պրոցեդուրաներ, լողավազաններ և զանազան wellness ծրագրեր, որոնց համար կարելի է մի ամբողջ օր նախատեսել։

 

 

Ամեն ինչ՝ մեկ հասցեում

Parklane-ի հիմնական առանձնահատկությունը, ի վերջո, առանձին որևէ ծառայությունը չէ։ Nammos-ն ու LPM-ը, Retail Village-ը, Kalloni Spa-ն, Explorers Kids Club-ը, լողափը, սյուիթներն ու վիլլաները միասին ստեղծում են այն, ինչ հյուրանոցն անվանում է Mediterranean luxury lifestyle resort։ Այստեղ հնարավոր է առավոտը սկսել ծովից, կեսօրին գնալ սպա, հետո բրենդային շոփինգով զբաղվել, ընթրել LPM-ում, իսկ հաջորդ օրը նույն հասցեում ունենալ բոլորովին այլ ծրագիր։