Կոմպոզիտորների միություն
Դեմքեր

Կոմպոզիտորների միություն

Ժամանակակից երևանյան անդերգրաունդի կարկառունները և նրանց երազանքները։

Տեքստն ու լուսանկարները՝ Մերի Անդրասյանի / Հետք Մեդիա Գործարան

 

ԵՐԵՎԱՆ #71 | 2021

Սպենդարյանը, Առնո Բաբաջանյանն ու Էլվինա Մակարյանը դժվար պատկերացնեին, որ իրենցից հետո երաժշտությունն այդքան կփոփոխվի և կոմպոզիտոր կոչվելու համար պետք կլինի ունենալ համակարգիչ, իսկ բարձրագույն կրթությունն էլ պարտադիր չի լինի։ Այսօրվա կոմպոզիտորները ստեղծում են իրենց երաժշտությունը, կառուցում իրենց բեմերը, դարձնում այդ ամենն ակումբային կյանքի մաս՝ թելադրելով նոր մշակույթ, ինչը Հայաստանում մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել։ Առաջին հայացքից այդքան տարբեր հերոսներին կթվա, թե կապում է միայն երաժշտությունը, բայց ընթացքում պարզ դարձավ, որ նրանք ունեն ընդհանուր երազանքներ ապագայի, երկրի ու իրենց ստեղծածի հետ կապված։

 

Երազում եմ Բեռլինի Քլաբ դե Վիժանեյրում live նվագել մի օր։

Missteikk

 

Ինչպես ասում էր աստծո եղբայրը՝ Լենինը, սոցիալիզմը պետք է համաշխարհային հաղթանակ տանի, ես երազում եմ, որ սոցիալիզմը հաղթի ամբողջ աշխարհում:

Արեգ Առաքելյան

 

 

Քաղաքից դուրս մի տարածք կուզեի ունենալ, որտեղ և՛ կապրեի, և՛ կաշխատեի։

Կայ Խաչատրյան

 

 

Չեմ սիրում երազանքների մասին խոսել։

Vahgog

 

 

Երազանքների մասին ոնց սկսում եմ մտածել, միանգամից պրծնում եմ. էս իրականության մեջ ենք, կյանքը հենց իրենով նվեր է, էլ ի՞նչ երազանք։

Արտյոմ Էվոյան

 

 

Կուզենայի, որ ազգությունները վերանային ու մարդիկ դադարեին իրենց որևէ ազգության հետ կապել, այլ սկսեին իրենց համարել երկիր մոլորակի բնակիչ։

Միսակ

 

 

Ես չունեմ երազանքներ։

Pupylike

 

 

Երազանքս՝ լինեմ հրաշալի ու ապրեմ հրաշքներով։

TeenageError

 

 

Միշտ կյանքիս երազանքն է վեգան դառնալը, որը երբեք չի ստացվում։

Melineh

 

 

Շատ մեծ երազանքներ չունեմ, ավելի շատ նպատակ.կուզենայի ունենալ նավ, որով կճանապարհորդեի իմ սիրելի մարդկանց հետ։

Node (Վարդան)

 

Ես կուզենայի հայտնվել տիեզերքում՝ որևէ այլ մոլորակում։

Անի

 

 

Երազում եմ ունենալ շատ հին կինոթատրոն, որտեղ շատ թույն կինոներ ցույց կտանք, թույն իվենթներ կանենք։

Liqers (Սոնա)

 

 

Երազում եմ, որ Հայաստանում արվեստագետներն ու առհասարակ բոլոր մարդիկ ավելի շատ համագործակցեն, քան մրցակցեն, ու սիրեն իրար մի փոքր ավելի շատ։

Վարդան Հարությունյան

հավելյալ նյութեր