Կոնդի փառատոն․ ծրագիր
Փառատոն

Կոնդի փառատոն․ ծրագիր

Սեպտեմբերի 10-ին, 17-ին ու 24-ին տեղի կունենա Կոնդի փառատոնը։ Պատմում ենք, թե ինչ է սպասվում։

#Կոնդ

Կոնդի փառատոնը հնարավոր է եղել իրականացնել Գյոթե կենտրոնի և Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրի համար նախատեսված համագործակցության արդյունքում։ Նախագծի գործընկերն է նաև Երևանի քաղաքապետարանը։

Թեք տեղի ու Գյոթե երևանյան գրասենյակի կազմակերպած եռօրյա փառատոնի ընթացքում կներկայացվի Կոնդի եզակի պատմական և մշակութային նշանակությունը։ Ծրագիրն անդրադառնում է ինչպես թաղի անցյալին, այնպես էլ ներկային ու ապագային։ 


 

Օր առաջին | 10.09 | սկիզբը՝ 18:30, վայրը՝ Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի

Կոնդի եկեղեցում մասնակիցներին կդիմավորի փահլևան Մանուկը, հետո կհնչի երգչախմբային երաժշտություն՝ «Նաիրիան» խմբի կատարմամբ։ Այնուհետև կլինեն ազգագրական պարեր «Վան» խմբի կատարմամբ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Եկեղեցու բակում կլինի նաև «Կէան» խմբի աշխատանոցը կարպետագործության մասին։


Կոնդի բակերում հնարավոր կլինի դիտել «Այրոգի» ստվերների թատրոնի ներկայացումը, Արսենի, Ինեսայի և Ջուլիետայի հավաքագրված Կոնդի բանավոր պատմությունները, որի համադրողն է CNS Lab-ը։ Քիչ այն կողմ ներկայացված կլինեն հին Կոնդից լուսանկարներ, իսկ արվեստաբան Վիգեն Գալստյանը կցուցադրի Կոնդում նկարահանված կինոնկարներ։ Եվս մեկ աշխատանոցն էլ կպատմի հացի ծեսի մասին (կպատմի «Կէան» խումբը), մեկ այլ բակում էլ կնվագեն քամանչիստ պարոն Լևոնն ու ակորդեոնիստ պարոն Վլադիկը։

 

 

Օր երկրորդ | 17.09 | Սկիզբը՝ 18:30, վայրը՝ Աբբաս-Ղուլու խանի մզկիթ

Կոնդի Լեո փողոցի կողմից անցումն անցնելուց հետո կարելի է ծանոթանալ Նարե Գրիգորյանի՝ Կոնդի բնակիչներից հավաքագրած երազներից դրվագներին և սոցիոլոգ Շուշան Աբրահամյանի պատրաստած նյութերին։ Թաղի տարբեր տեղերում փակցված մակետներ, որտեղ նկարագրված է՝ ինչպես կուզեին տեսնել իրենց տները կոնդեցիները, հնարավոր կլինի տեսնել նաև այն նախագծերը, որոնք տարիներ շարունակ ներկայացվել են թաղի վերակառուցման համար «Ուրբանլաբի» կողմից։ «Հետք» մեդիագործարանի կողմից կներկայացվեն կոնդեցիների այսօրվա խնդիրները։

 

Եվ քանի որ Կոնդը վերջերս դարձել է երևանյան սթրիտ-արտի կենտրոններից մեկը, գերմանական «Ջեհ» խումբը կկազմակերպի գրաֆիտի և ստենսիլ արտի աշխատանոց։ Այնուհետև կարելի է հետո կարող եք լուսանկարվել Ֆիլոֆոտոգրաֆի ատելիեում, դիտել «Նադեր, կենդանի արվեստ» պարային կատարումը՝ տեղացի մասնակիցների կատարմամբ, ինչպես նաև ունկնդրել «Նինո՛ս մյուզիք» կիթահառների խմբի, «Աշխատավոր մարդիկ» և «Տիեզերք բենդի» կատարումները։

 

Օր երրորդ | 24.09 | սկիզբը՝ 17:00, Շ․ Ռուսթավելու դպրոց․

Երրորդ օրը կսկսվի «Ուրբան լաբի» կողմից պլենար քննարկմամբ՝ «Ինքնաբուխ ուրբան զրույց» անվանումով։ Այնուհետև ելույթ կունենա «Նարեկացի միության» ժող գործիքների անսամբլը, որին կհաջորդի «Մեր երգերն ու և մենք» և «Խազեր» երգչախմբի կատարումը, հետո կհնչեն դիջեյ Ջեյկըբի Երևանի վինիլները։ Զուգահեռ կարելի է մասնակցել Սյուզան Մոննոյի (ֆրանսիա) աշխատանոցին՝ աղյուսների պատրաստման մասին, մանկապարտեզի բակում կարելի է դիտել «Քոքոլաբի» պարային ելույթը, այնուհետև «Լուսափթթիկ» խմբի տիկնիկների ներկայացումը, իսկ ամենավերջում Մարիամի հետ տարբեր բակային խաղեր խաղալ։ Իսկ Կոնդում գործող «Գարեգին ստուդիայի» նկարիչները կներկայացնեն իրենց ստեղծագործությունները։ 

հավելյալ նյութեր