Կոնդում կորածը
Կոնդ

Կոնդում կորածը

Նկարչուհի Լիլիթ Մանարյանի ճեպանկարների շարքը՝ Կոնդից։

#Կոնդ #Արվեստ

Լիլիթ Մանարյան․ «Lost in Kond-ն առաջինն է եղել ինձ այնքան հարազատ դարձած քաղաքային ճեպանկարների շարքում, որը ես համալրում եմ մինչ օրս։ 2013 թվականն էր, ես ավելի երիտասարդ էի և առաջին անգամ էի բարձրացել Կոնդ (չնայած որ մեր տնից երկու քայլի վրա էր, երբեք այնտեղ չէի եղել)։ Այնտեղ մի երիտասարդ լուսանկարիչ էր աշխատում ու արագ շարժվում առաջ, իսկ ես ունեի միայն թուղթ ու գրիչ՝ տեսածս ջերմ անկյունները հավերժացնելու համար։ Որոշեցի իրենից հետ չընկնել ու իր պես շատ արագ նկարել։ Մեր իմպրովիզացված մրցարշավի շուրջս երեխաներ էին հավաքվել ու ծիծաղելով քչփչում էին, ես էլ ինձ շատ երջանիկ էի զգում, որ արդեն ավելի արագ եմ նկարում, քան ինքն իր կադրն է դնում։ Այդ օրվանից հասկացա, որ ամենաանկեղծ ու ստացված նկարներս ճեպանկարներս են` առաջին արագ տպավորություն, առաջին հայացքից սիրահարվածության պես անկեղծ»։

 

 

 

 

 

 

 

հավելյալ նյութեր