«Կորած հայելին» երաժշտական հեքիաթն ու СБПЧ-ի նոր համերգը

«Կորած հայելին» երաժշտական հեքիաթն ու СБПЧ-ի նոր համերգը

Պետերբուրգյան СБПЧ ինդի խմբի երաժշտական հեքիաթի (6-69 տարեկան երեխաների համար) երևանյան պրեմիերան ու սպասվող համերգը։

Ներկայացման և համերգի տոմսերը՝ այստեղ

Հունվարի 16-ին ժամը 16:00-ին և 20:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Կորած հայելի» երաժշտական հեքիաթի պրեմիերան՝ համանուն աուդիոհեքիաթի հիման վրա։ 

 

Աուդիոհեքիաթի թրեյլերը

 

Սա հեքիաթ է մի հայելու արկածների մասին, որն իր բռնակի վրա ունի աստղի բեկոր։ Այն հասարակ հայելի չէ. իհարկե, կախարդական է, արտացոլում է մարդկանց ուրախությունները,0000 հույզերը, սերն ու շատ ավելին, օգնում է տերերին տեսնել մեծ և անհնարիր թվացող ցանկությունների իրականացումը, նույնիսկ թռիչք դեպի տիեզերք։ Ներկայացման ընթացքում հայելին փախչում է գողերից և թափառաշրջիկներից, հանդիպում ամենատարբեր էակների և հայտնվում ամենաանսպասելի վայրերում։ 

 

«Կորած հայելին» ներկայացման գլխավոր դերերում են Եվգենյա Բորզիխը, Ալեքսանդր Գուդկովը, Ալեքսանդր Պալը, Մարիա Կուրդենևիչը, Մարինա Վասիլևան, Մուսյա Թոթիբաձեն և СБПЧ-ի անդամները։ Երևանից հետո ներկայացումը շարունակելու է իր շրջագայությունը դեպի Թբիլիսի, Ամստերդամ, Բելգրադ և այլ եվրոպական քաղաքներ։ 

 

 

Ներկայացման հիմքում ընկած աուդիոհեքիաթը ստեղծվել է СБПЧ խմբի մենակատար Կիրիլ Իվանովի և ռեժիսոր Օլեգ Գլուշկովի կողմից՝ Պավել Պեպպերշտեյնի համանուն ստեղծագործության հիման վրա։ Այն հասանելի է Spotify, Apple Music, Yandex Music, VK Music, Bookmate և Storytell թվային հարթակներում, իսկ կերպարներին հնչյունավորել են Եվգենյա Բորզիխը, Ալեքսանդր Գուդկովը, Յանա Տրոյանովան, Անտոն Լապենկոն և այլք։

 

СБПЧ-ն ռուսական ինդի երաժշտական խումբ է, որը ստեղծվել է 2006 թվականին (այն ժամանակ) լրագրող Կիրիլ Իվանովի և «Ёлочные игрушки» դուետի կողմից։ ԵՐԵՎԱՆ-ի խմբագրական թիմը առանձնահատուկ համակրանք ունի նրանց «Злой» և «У нас есть все» երաժշտական ստեղծագործությունների նկատմամբ։ 

 

Խմբի կենդանի ելույթը 2019 թվականին

 

Ի դեպ, ներկայացմանը ընդառաջ՝ հունվարի 13-ին, կեսգիշերից մեկ ժամ առաջ խումբը դիջեյական ելույթ կունենա Esthetic Joys Embassy / ПЭУ-ում։ Իսկ փետրվարի 17-ին, The Office-ում տեղի կունենա խմբի համերգը՝ Raz i Navsegda նոր ծրագրով։ 2022 թվականի ռելոկացիայի ալիքից հետո սա կլինի խմբի երրորդ համերգը Երևանում։