«Կյանքի պայծառ կողմը». Տիգրան Համալբաշյան
Տիգրան Համալբաշյանի աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի Նկարիչների միության շենքի 2-րդ հարկում, մարտի 7-ից 9-ը։
06.03.2023Իր առաջին անհատական ցուցահանդեսին Համալբաշյանը ներկայացնելու է թվային կոլլաժների հավածուն։ Ինչպես նշում է արվեստաբան Թերեզա Դավթյանը, «Տիգրան Համալբաշյանի թվային կոլաժների եզակի տեսողական լեզուն թույլ է տալիս տեղափոխվել արվեստագետի անձնական տիրույթ՝ տարածություն թողնելով դիտողի երևակայության համար: Հեռախոսի տեսախցիկի օգնությամբ որսալով առօրյա կյանքից հետաքրքիր պահեր՝ նա ստեղծում է կոլաժային համարձակ և անսպասելի համադրություններ, սուր կոմպոզիցիոն լուծումներ: Տիգրանն իր դիտակետից է ցույց տալիս իր բաց և ազատ աշխարհը՝ հնարավորություն և ազատություն տալով դիտողին ունենալ իր սեփական դիտակետն ու ընտրությունը այս գերհագեցած տեղեկատվական «խառնաշփոթի» իրականի և երևակայականի միջև»։