Հուլիսի 2 և 3 Երևանում տեղի կունենա «Լամբադա-մարկետը»
Հայտնի մոսկովյան նախագիծը առաջին անգամ տեղի կունենա արտասահմանում. միջոցառման անցկացման վայր է ընտրված Երևանի Կենտրոնական երկաթուղային կայարանը:
Օգտակար հղումներ՝
Տոնավաճառին կներկայանան 50-ից ավելի դիզայներներ, խանութներ, բրենդեր՝ հայկական, վրացական և ռուսական զարդերի, հագուստի, պարագաների, կերամիկայի, օրգանիկ կոսմետիկայի ոլորտներից։ Նրանց մի մասին կարելի է ծանոթանալ «Լամբադայի» օնլայն հարթակում: Գումարած դրան, կլինի 10 գաստրոնոմիկ նախագիծ, որոնք կզուգակցվեն երաժշտությամբ (ու լավ տրամադրությամբ):
Միջոցառման անցկացման վայրում հյուրերին անձամբ դիմավորելու են հետևյալ բրենդերի ներկայացուցիչները՝ DIG վինիլային խանութ, Mirzoyan Library-ից The Main Design Store-ը, 8oror դիզայներական օբյեկտների խանութ, Filmatica, Sarah-Mari նկարիչ-պատկերազարդող հեղինակային պրինտերով, Sirunankyun, Shushok, Btanur, Yu-Yulino, Sonmade, AMY Jewellery, Rings of hearts, Amy jewellery, Vintarageme, Arsy, Don’t panic!, Tar Ber, Shooghik գործված պայուսակներ, Telatu, Vintabilia և այլն: TUMO Studios-ը կներկայացնի իր ուսանողների բազում նորաձև աշխատանքները՝ զարդեր, հագուստ, կերամիկա:
«Լամբադան» միավորում է նաև տարբեր գաստրոնոմիկ նախագծերի ներկայացուցիչներին՝ երևանյան Hummus Kimchi, Рюмочная Дружба, Hayk Сoffee, ինչպես նաև հատուկ այս միջոցառման համար Մոսկվայից եկած պոկե Soul in the Boul-ը և «Гаспачо и Авокадо» վեգան նախագիծը։
Երաժշտական ուղեկցումը կապահովի Denis Ryabov-ը՝ «Искренняя музыка» խմբից, Estetic Joys խմբի մասնակից — DJ Casper, երգահան Private Persons և KUMP — Yssue, Marble ГОСТ ЗВУКА խմբից, Koyil DIG RECORDS թիմից, ինչպես նաև մեր սիրելի երևանյան համերկրացի Hesslless-ը: