«Լույս և ստվեր»․ կոմիքսների ցուցահանդես
Երևանի Գյոթե կենտրոնում՝ մինչև փետրվարի 12-ը։
06.02.2024Ճիշտ այնպես, ինչպես լույսն ու ստվերն իրար անհրաժեշտ են ուրվագծեր ստանալու համար, այնպես էլ 2023 թվականի ապրիլ-հունիս ամիսներին իրար հանդիպեցին Բրյուսովի անվ․ համալսարանի և Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները։ Բրյուսովցիների մասնագիտացումը թարգմանությունն է, իսկ ակադեմիայի ուսանողներին՝ գրաֆիկական դիզայնը։ Նրանց ընդհանուր նպատակն էր ստեղծել կոմիքսներ՝ իրենց կողմից գրված գերմաներեն պատմվածքների հիման վրա: Արդյունքում ստացվել են գրական-գեղարվեստական ստեղծագործություններ, որոնք լույս են տեսել «Լույս և ստվեր» համանուն գրքում։
Այդ աշխատանքները 2024 թվականի փետրվարի 5-12-ը կցուցադրվեն Երևանի Գյոթե կենտրոնում՝ հնարավորություն տալով լայն հանրությանը ծանոթանալ սույն նախագծին։
Ցուցահանդեսն իրականացվել է DAAD-ի և Գյոթե կենտրոնի համագործակցության արդյունքում: