Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է «Սերգեյ Նավասարդյան․ Լվացք» ցուցադրությունը
Ցուցահանդես

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է «Սերգեյ Նավասարդյան․ Լվացք» ցուցադրությունը

Մայիսի 4-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ցուցասրահ Մեկում» և «Արծիվ» սրահում կայացավ «Սերգեյ Նավասարդյան․ Լվացք» ցուցադրության հանդիսավոր բացումը։ Ցուցադրությունը կտևի մինչև հուլիսի 9-ը։

Աղբյուր՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոն

#Դիզայն #Արվեստ

Վերջին տարիներին Հայաստանի ուրբանիստական մշակութային դաշտում գլխավոր դերակատարներից է Սերգեյ Նավասարդյանը, ով իր առանձնահատուկ ձեռագրով կարևոր տեղ է գրավում։ Աշխատելով թե Հայաստանում, թե արտերկրում՝ նա հայտնի է որպես yerevantropics ուտոպիստական գաղափարի հիմնադիր, որը հանգամանքների բերումով դարձել է նաև իր կեղծանունը։

 

Սերգեյ Նավասարդյանի ստեղծագործությունը սնվում է ժամանակակից գլոբալ փոփ մշակույթից՝ լոկալ մեկնաբանություններով, յուրահատուկ վիզուալ նարատիվներով, կոդերով ու արխետիպերով։ Վերջին տարիներին նա սահուն անցում է կատարում քաղաքային պատերից դեպի թուղթ, ստվարաթուղթ և այլ, հիմնականում հաստոցային, մեդիաներ։

 

 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Սերգեյ Նավասարդյանի «Լվացք» ցուցադրությունը իր առաջին մեծածավալ նախագիծն է ինստիտուցիոնալ, թանգարանային տարածքում՝ ուրբանիստական միջավայրից դուրս։ 

 

«Լվացքը» որպես հայեցակարգ արտացոլում է մի քանի թեմա։ Սերգեյ Նավասարդյանի «լվացքի մեքենան» իր աշխատանքային պրոցեսն է, որտեղ նա լցնում է իր տարբեր «հանդերձները»՝ նկարչի, գրաֆիկ դիզայների, նորաձևության էնտուզիաստի, ուրբանիստական և փոփ մշակույթի սիրահարի։

 

 

 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համար Սերգեյ Նավասարդյանի «Լվացք» ցուցադրությունը ուրբանիստական արվեստային մշակույթը ինստիտուցիոնալ տարածք հրավիրելու հերթական քայլն է, ինչը թանգարանային միջավայրը դարձնում է առավել բաց ու հասանելի՝ հավատարիմ Կենտրոնի տեսլականին։

 

Ցուցադրությունը կգործի հանրության համար Կենտրոնի «Ցուցասրահ Մեկում» և «Արծիվ» սրահում մայիսի 5-ից հուլիսի 9-ը։ Մուտքն ազատ է։
 

հավելյալ նյութեր