Maison Marom-ը թողարկում է e-commerce հարթակ՝ Rien-à-Porter
Նոր ստանդարտ է Հայաստանի լայֆսթայլ ռիթեյլի և սպասարկման ոլորտում։
08.05.2025Maison Marom ընկերությունը ներկայացնում է իր գլխավոր լայֆսթայլ նախագծի՝ Rien-à-Porter-ի e-commerce հարթակը: Այս քայլն արտացոլում է Հայաստանի ռիթեյլի ոլորտի առավել ընդլայնված փոխակերպումը և համաշխարհային բեմ դուրս գալը: Rien-à-Porter-ը ոչ միայն պարզապես հարթակ է, այլև ամբողջական մշակութային փորձ, որտեղ նորաձևությունը, գեղեցկությունն ու հյուրընկալությունը միավորվում են՝ վերաիմաստավորելու մեր կենսակերպը, զգացողություններն ու ինքնարտահայտումը:
Rien-à-Porter անվանումը՝ ոգեշնված ֆրանսերեն rien à porter («հագնելու ոչինչ չկա») արտահայտութունից, նրբանկատորեն հուշում է, թե սպառողներն ինչքան են հոգնել թրենդների ու միօրինակության հոսքից: Հարթակի ստեղծման հիմքում դրված է ձգտումը՝ դեպի իմաստավորված իրերը, որոնք ունեն պատմություն, համատեքստ ու հոգի: Maison Marom-ը ձևավորում է կենսակերպի նոր մոդել՝ հիմնված ճաշակի, էմոցիաների ու որակի վրա, և առաջարկում է նոր հայացք ամենօրյա էսթետիկային:
Լիարժեք digital-փորձառությունը՝ նորաձևություն, գեղեցկություն և սթորիթելինգ, այժմ հասանելի են ողջ աշխարհին rien-a-porter.com հասցեով:
Հարթակի թողարկմամբ սկսվում է բրենդի ակտիվ զարգացման փուլը: Արդեն այս տարի Երևանի կենտրոնում, Պուշկինի 35 հասցեում բացվում է բրենդի գլխավոր ֆիզիկական հասցեն՝ այն վայրը, որտեղ կմիավորվեն մանրածախ առևտուրը, հյուրընկալությունն ու սեզոնային համագործակցությունները:
«Maison Marom–ում մենք ստեղծարարությունն ընկալում ենք որպես մշակութային ժառանգության գործիք: Սա միջոց է՝ ձևավորելու երկարատև հետք թողնող նոր բիզնեսներ, մասնակցելու նորաձևության ու ռիթեյլի արդյունաբերության համաշխարհային երկխոսությանը և ցույց տալու, թե ինչպես է մշակույթն ապրում մեր առօրյայում»,- Օլգա Մեդելյան, ղեկավարող գործընկեր և ստեղծարար տնօրեն:
Նորաձևություն՝ իմաստով, մշակույթ՝ տեսլականով
Rien-à-Porter հավաքածուն ներառում է մանրակրկիտ ընտրված fashion-բրենդներ, աքսեսուարներ, տան համար նախատեսված պարագաներ և բարձրորակ կոսմետիկա այնպիսի հայտնի նորաձևության տներից, ինչպիսիք են Jean Paul Gaultier-ը և Serapian, ու նաև ոլորտի նորահայտ հեղինակություններից՝ J.Kim, MIISTA, SHUSHU/TONG: Յուրաքանչյուր առակա ընտրվում է՝ ըստ իր ձևի ու գործվածքի «խոսելու», էմոցիաներ արթնացնելու կարողության և ըստ ինքնադրսևորման եղանակի:
«Կրեատիվը միշտ գոյություն ունեցողի վերաիմաստավորում է։ Անհնար է լինել կրեատիվ՝ առանց երկրի, քաղաքի, շրջապատող մարդկանց մշակութային կոդը ճանաչելու։ Մենք ստեղծում ենք բիզնեսներ, որոնք ոգեշնչում են, արթնացնում և հրավիրում՝ գեղեցկությանը նորովի նայելու»,- Օլգա Մեդելյան, ղեկավարող գործընկեր և ստեղծարար տնօրեն:
Maison Marom-ը բրենդների ընտրությունը վստահում է իր ստեղծագործական խորհրդին և հրավիրված փորձագետներին, որպեսզի յուրաքանչյուր կողմն արտացոլի ընկերության գեղագիտական ու մշակութային կողմնորոշիչները: Ուշադրության կենտրոնում ոչ միայն գեղագիտությունն է, այլև էմոցիոնալ, մշակութային և ֆունկցիոնալ արժեքը: Հարթակի հիմքում ընկած են գեղեցկությունը, ինքնատիպությունն ու կայունությունը:
Հայ դիզայներ Նենսի Ավետիսյանը՝ Դիզայնի բրիտանական բարձրագույն դպրոցի շրջանավարտ և սեփական բրենդի հիմնադիր, ներկայացնում է մշակութային ինքնության վերաբերյալ իր տեսակետը.
«Մշակութային ազդեցության թեման միշտ հանգեցնում է մի մեծ հարցի՝ ի՞նչն ենք համարում մշակույթ: Հայուհի լինելը և այս պահին հայկական մշակույթում ապրելը բազմաշերտ փորձառություն է: Յուրաքանչյուր հավաքածու ստեղծվում է ադ համատեքստում՝ երբեմն կողմնակի, երբեմն էլ՝ ուղիղ կերպով, Հայաստանի ճարտարապետական ձևերից մինչև ժամանակակից կերպարներ: Մենք չենք ձգտում բառացիորեն ֆիքսել ժառանգությունը, ավելի շատ թույլ ենք տալիս, որ այն բնական կերպով ներթափանցի աշխատանքի մեջ՝ դառնալով ժամանակակից մշակութային երկխոսության մի մասը»:
Տեսլական՝ բացված ամբողջ աշխարհի համար
«Maison Marom-ը ոչ միայն ընկերություն է, այլև մշակութային շարժում: Մենք ստեղծում ենք գեղագիտական փորձառություն, որը առօրեականությունը դարձնում է ավելի խորը՝ Հայաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող մարդկանց կապելով ճաշակի, գեղեցկության և ընդհանուր արժեքների միջոցով»,- Մարետա Գևորկյան, համահիմնադիր:
Մարետա Գևորկյանի համար Rien-à-Porter-ը նաև միջոց է, որով ընտրությունը, կենսակերպն ու մշակութային խորությունը միավորվում են ձևով տեղային, բովանդակությամբ համաշխարհային մի երկոսության մեջ:
«Մեր առաքելությունը հոգածությունն է. ստեղծել տիրույթ, որտեղ հայկական ինքնությունը բնական կերպով դրսևորվում է նորաձևության, դիզայնի և հյուրընկալության մեջ»,– նշում է նա:
Բրենդի կոնցեպցիան ընդգրկում է lifestyle-խանութը, ջելատերիան, բարձրակարգ սրճարանների ցանցը և e-commerce հարթակը, և նրանցից յուրաքանչյուրը ձևավորում է սպասարկման, գեղագիտության ու կենսակերպի որակի նոր ստանդարտ:
Maison Marom-ի մասին
Maison Marom-ը միջազգային լայֆսթայլ-խումբ է՝ Երևանում գտնվող կենտրոնով: Հիմնադրվել է Մարետա Գևորկյանի և Օլգա Մեդելյանի կողմից: Ընկերությունը զարգացնում է նախագծեր, որտեղ հատվում են նորաձևությունը, գաստրոնոմիան, սպասարկումն ու մշակութային ժառանգությունը: Նրա առաքելությունն է բիզնեսը վերածել մշակութային ժառանգության՝ ստեղծելով սթորիթելինգի, նորարարության ու ինքնության սինթեզ:
Maison Marom-ի նախագծերը՝
- Rien-à-Porter — կոնցեպտ նորաձևության, գեղեցկության և հյուրընկալության ոլորտում
- Rien-à-Porter Gelateria— գաստրոնախագիծ ճաշակի և մշակութային հիշողության մասին
- Marom Peaceful Label — fashion-բրենդ՝ ոգեշնչված հայկական արհեստով և ժամանակակից դիզայնով
- Melonpan — գաստրոդիվիզիոն՝ B2B և B2C աղանդերային լուծումներով
- hosq (Maison Marom Foundation) — միջազգային հարթակ՝ արվեստի, գիտության ու տեխնոլոգիաների խաչմերուկում
Հիմնադիրների մասին
Մարետա Գևորկյան. մշակութային ձեռներեց և ֆիլանտրոպ: Ղեկավարում է տեղացի տաղանդների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, սոցիալական նախագծերի աջակցությունը և հայկական ժառանգության բացահայտումը կիրառական գեղագիտության միջոցով: Համոզված է, որ գեղեցկությունն ունակ է փոխելու կյանքի որակը:
Օլգա Մեդելյան. ընկերության գլխավոր տնօրեն, ռազմավարության պատասխանատու և ձեռներեց՝ նորաձևության և բրենդի ճարտարագիտության ոլորտի փորձառությամբ: Պատասխանատու է հարթակի տեսլականի և միջազգային օրակարգին համապատասխանության համար՝ սկսած գործընկերների ընտրությունից մինչև վիզուալ լեզու և օգտատերերի փորձառություն: