Maison Marom․ ամեն ինչ նոր lifestyle էկոհամակարգի մասին
Lifestyle

Maison Marom․ ամեն ինչ նոր lifestyle էկոհամակարգի մասին

Պուշկինի փողոցի Աֆրիկյանների պատմական շենքում բացվել է Maison Marom ստեղծարար ընկերության գրասենյակը։ ԵՐԵՎԱՆը շփվել է դրա հիմնադիրների հետ ու պարզել, թե ինչ նպատականեր ունի Maison Marom—ը, ինչպես է այն փոխհարաբերվում Երևանի հետ և ինչու պետք է ձգտել բիզնեսը դարձնել մշակութային ժառանգության մաս։

 

Լուսանկարները՝ Maison Marom

 

#Գործընկեր

Maison Marom-ը հիմնադրել են Մարետա Գևորկյանը և Օլգա Մեդելյանը  

Մարետան գործարար և բարերար է, որի տեսլականն ուղղված է Հայաստանում բազմազան և ներառական բազմաֆունկցիոնալ միջավայր ստեղծելուն և դրանով՝ կայուն զարգացման աջակցմանը։ Նրա գործունեությունը կենտրոնացած է տարածքային զարգացման, սոցիալական նախաձեռնությունների և կայուն էկոհամակարգերի ստեղծման վրա, որտեղ ռազմավարական մոտեցումը համադրվում է երկարաժամկետ դրական փոփոխությունների տեսլականի հետ։  

 

Օլգան մասնագիտացած է գովազդի և կրեատիվ ոլորտներում։ Նրա մասնագիտական ուղին ներառում է մասնակցություն միջազգային նախագծերին։ Ներկայումս նա խորացնում է իր գիտելիքները Institut Français de la Mode-ի մագիստրատուրայում՝ հմտանալով ստեղծարար բիզնեսների կառավարման ոլորտում։  

 

 

Միավորելով ուժերը՝ Մարետան և Օլգան ստեղծել են Maison Marom Creative Management էկոհամակարգը, որն իրականացնում է նախագծեր lifestyle ոլորտում՝ միավորելով տարբեր ինդուստրիաներ և ստեղծելով յուրահատուկ փորձառություններ։ Այս էկոհամակարգում միաձուլվում են գաղափարները, էսթետիկան, նորարարությունը և մշակույթը՝ ձևավորելով նոր հայեցակարգ ժամանակակից ապրելակերպի վերաբերյալ։  

 

Շուտով բրենդը կներկայացնի Rien-à-Porter Lifestyle Store, Gelateria by Maison Marom, և Marom Armenian Label նախագծերը, որոնք  ժամանակակից դիզայնի միջոցով յուրովի վերաիմաստավորում են ավանդույթները։ Բացի այդ, Maison Marom-ը գործընկերների՝ «Կերոն» զարգացման հիմնադրամի և Z&A Stores-ի հետ համատեղ վերածնում է ԱՕԿՍ-ի պատմական շենքը՝ այն դարձնելով մշակութային կենտրոն, որը կմիավորի արվեստը, նորաձևությունը և ժառանգությունը։  

 

Ըստ Մարետա Գևորկյանի, Maison Marom-ը, առաջին հերթին, գաղափար է, էներգիա և թիմ․ «Մենք չենք ստեղծել պարզապես բիզնես, այլ կերտել ենք էկոհամակարգ, որը միավորում է ստեղծարար անհատներին, էսթետներին և ձեռնարկատերերին»։  

 

 

Maison Marom-ն ավելի մեծ էկոհամակարգի մաս է

Maison Marom-ը, Evocabank-ը, «Կերոն» զարգացման հիմնադրամը, Green Rock Management Group-ը և Alba Veste-ն նույն համակարգի տարբեր կողմերն են, որոնց միավորում են ընդհանուր արժեքները, ձգտումը դեպի որակը և համոզմունքը, որ բիզնեսը պետք է դառնա մշակութային ժառանգության մի մասը։

 

«Ժամանակակից աշխարհում արդյունաբերությունների միջև սահմանները գնալով ջնջվում են, և ծնվում են նախագծեր, որոնք ոչ թե պարզապես գոյակցում են, այլ լրացնում և ուժեղացնում են միմյանց», - բացատրում է Մարետա Գևորկյանը։  

 

Բիզնեսը կարող է դառնալ մշակութային ժառանգություն

Maison Marom-ում վստահեցնում են, որ դուրս են գալիս ավանդական ձեռնարկատիրության սահմաններից։ «Մենք հաճախ լսում ենք, որ բիզնեսը թվերի մասին է, իսկ մշակույթը՝ իմաստի։ Բայց մեզ համար բիզնեսը արժեքներ ստեղծելու միջոց է, որոնք կմնան պատմության մեջ, - բացատրում է Օլգա Մեդելյանը, - Դա ոչ թե պարզապես ապրանք է, այլ ժառանգություն, որը կարող է փոխել ընկալումները և ձևավորել նոր էսթետիկա սպառման մեջ»։  

 

Մարետան շարունակում է միտքը․ «Maison Marom-ը ոգեշնչվում է հայկական ինքնությամբ, բայց դուրս է գալիս միջազգային հարթակ։ Մենք ուշադիր վերաիմաստավորում ենք ավանդույթները՝ համադրելով դրանք ժամանակակից միտումների հետ, որպեսզի ստեղծենք այն, ինչը կդառնա մշտական և մշակութային արժեք»։  

 

 

Ընթացիկ և սպասվող ծրագրերը համատեղում են ավանանդականն ու նորաոճը 

Ներկայումս Maison Marom—ում մշակվում է մի քանի նախագիծ, որոնք, ըստ Օլգայի, «կդառնան գրավիչ կետեր նրանց համար, ովքեր փնտրում են յուրահատուկ փորձառություններ, ներշնչանք և ինքնաարտահայտման նոր ձևեր»։  

 

Rien-à-Porter Lifestyle Store by Maison Marom-ը կլինի ոչ թե պարզապես խանութ, այլ կուրատորական հարթակ, որտեղ ներկայացված են լինելու նորաձևության եզակի հավաքածուներ, դիզայներական և արվեստի գործեր։ «Այստեղ յուրաքանչյուր առարկա ունի իր պատմությունը, իսկ ընտրության գործընթացը վերածվում է էսթետիկական ճամփորդության», - ասում են Maison Marom—ի հիմնադիրները։  

 

 

Gelateria by Maison Marom-ը նոր հայացք է դասական հաճույքի վրա։ Մենք պատրաստվում ենք ստեղծել խոհարարական արտադրանք, որը, ինչպես նորաձևությունը, փոխանցում է էմոցիաներ, ոճ և մշակութային համատեքստ։  

 

Marom Armenian Label by Maison Marom բրենդն էլ միավորում է ավանդականությունը և ժամանակակից դիզայնը՝ նոր ձևաչափով վերարտահայտելով Հայաստանի մշակութային ժառանգությունը։  

 

Գուցե ամենահավակնոտ ծրագիրը ԱՕԿՍ-ի հռչակավոր շենքի վերածնունդն է, որն իրականացվում է «Կերոն» զարգացման հիմնադրամի և Z&A Stores-ի հետ համատեղ։ «Մեզ համար սա պարզապես պատմական շենքի վերականգնում չէ, այլ մշակութային եզակի տարածքի ստեղծում, որտեղ կխաչաձևվեն արվեստը, նորաձևությունն ու ժառանգությունը, - ասում է Մարետան, -  Մենք մեր գործընկերների հետ միասին ձգտում ենք պահպանել ԱՕԿՍ-ի պատմական արժեքը, բայց նաև նրան հաղորդել նոր իմաստ՝ դարձնելով այն ստեղծարար անհատների հանդիպման վայր»։ 

 

 

Maison Marom—ն անբաժանելի է Երևանից

«Երևանը մեր ուժի աղբյուրն է, - միանշանակ հայտնում է Մարետա Գևորկյանը, - Այստեղ ծնվում են նոր իմաստներ, այստեղ զգացվում է փոփոխությունների էներգիան։ Maison Marom-ը երկխոսություն է քաղաքի և միջազգային աշխարհի միջև»։  

 

Օլգա Մեդելյանը շարունակում է միտքը․ «Իհարկե, մենք պատկերացնում ենք Maison Marom-ը նաև այլ քաղաքներում՝ Փարիզում, Լոնդոնում, Դուբայում։ Բայց հենց Երևանում կարողացանք ստեղծել իսկական և մշակութային համատեքստին ներդաշնակ տարածք»։ 

 

Այս երկխոսության դրսևորումներից մեկը Պուշկինի փողոցում Աֆրիկյանների պատմական շենքում ընկերության գրասենյակի բացումն էր։ Maison Marom-ի համար կարևոր էր ոչ միայն աշխատել գեղեցիկ վայրում, այլև ինտեգրվել պատմական համատեքստին։ «Սա ավելին է, քան պարզապես գրասենյակ, - ասում են Maison Marom-ում, - Սա ոգեշնչող տարածք է, որը ցանկանում ենք դարձնել Երևանի մշակութային կոդի մի մասը»։

 

Ընկերության լոգոն մարմնավորում է բրենդի փիլիսոփայությունը  

Դարեր շարունակ ութակողմ աստղը եղել է հավերժության խորհրդանիշ, ուղեցույց, լույս, որը տանում է դեպի նոր հորիզոններ։ Այն խորհրդանշում է առաջընթաց, համարձակություն, որոշումների կայացում, ինչպես նաև ներդաշնակություն և հավասարակշռություն։

 

 

Բացի այդ, Maison Marom—ի տարբերանշանում ութակողմ աստղը համադրված է «M» տառի հետ, որն իր հերթին խորհրդանշում է և՛ ընկերության անվանումը, և՛ դրա հիմնադիրների անունները։ 

 

հավելյալ նյութեր