Majorel-ի պատերից ներս
Ինտերիեր

Majorel-ի պատերից ներս

«Երևան» ամսագիրն այսօր Մեյջորելի հայաստանյան գրասենյակում է, որի գունեղ պատերի ներքո զարգանում և իր աշխատանքային ուղին է կերտում եռանդուն թիմը։

Տեքստը՝ Փիրուզա Պետրոսյանի, Շուշաննա Վրացյանի


Լուսանկարները՝ Majorel Armenia-ի

 

#Դիզայն #Գործընկեր

Երևանյան ճարտարապետությունից ոգեշնչված դիզայն-էլեմենտները

 

 

 

 

Աշխարհի ավելի քան 30 երկրում գործող Մեյջորելի մասնաճյուղերից մեկն արդեն մոտ երեք տարի է, ինչ Հայաստանում է։ Մեյջորելի երևանյան ընտանիքը տարեցտարի ընդլայնվում է, և այսօր արդեն շուրջ 400 աշխատակից իրականացնում է հաճախորդների սպասարկման ծառայություն՝ միջազգային շուկայի հեղինակավոր բրենդների համար։ «Մեր ընկերությունը մշտապես կարիերայի հնարավորություններ է ընձեռում գերմանախոս, ֆրանսախոս և մի շարք այլ լեզուների տիրապետող մասնագետների։ Լինելով հաճախորդների աջակցման ոլորտում աշխարհի առաջատարներից՝ մենք փորձում ենք նաև նշանակալի ներդրում ունենալ երկրի տնտեսության զարգացման մեջ»,– ասում է տնօրեն Գարի Աղաբէկեանը։ 


Կազմակերպությունում այս տարիների ընթացքում ձևավորվել է յուրահատուկ կորպորատիվ մշակույթ, որի առանցքում աշխատակիցների խրախուսման և ներգրավման Feel Good ծրագիրն է։ Այն հնարավորություն է տալիս աշխատակիցներին մասնակից դառնալ թիմային ժամանցի և կյանք-աշխատանք բալանսն ապահովող միջոցառումների կազմակերպմանը։ Ծրագիրը նաև տրամադրում է աշխատակիցների նախասիրությունների երկարաժամկետ խրախուսման և աջակցման փաթեթներ։ Այս նախաձեռնություններն ամփոփված են ծրագրի հիմնասյուներ կազմող ՄԱՐՄԻՆ-ՄԻՏՔ-ՀՈԳԻ եռանկյունում։ Մայրաքաղաքի սրտում տեղակայված գրասենյակը ևս անմասն չի մնացել այս մշակույթից իր վերափոխված ինտերիեր դիզայնով և դրա ձևավորած միջավայրով։

 

 

 


«Գիտակցելով, թե որքան կարևոր է այն միջավայրը, որտեղ աշխատակիցներն անցկացնում են իրենց ժամանակի զգալի մասը, մենք որոշեցինք վերակերտել այն՝ ըստ նրանց կարիքների»,– նկատում է Մեյջորելի հաղորդակցության և գործատուի բրենդավորման պատասխանատու Շուշաննա Վրացյանը։ Այս փոփոխությունը հնարավոր դարձավ «Թադէ» ճարտարապետական արվեստանոցի հետ իրականացրած ինքնատիպ նախագծի շնորհիվ, որում բազմամշակութային Մեյջորելը հանդիպեց հայկական առանձնահատկություններին։ «Մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է կայուն զարգացումը և բնական ռեսուրսների գիտակից օգտագործումը, ինչը նախագծի իրականացման ողջ ընթացքում մեզ համար առաջնահերթ է եղել»,– ընդգծում է Շուշաննան։ Մեյջորելի հետ համագործակցությունը ներդաշնակորեն կառուցվեց այս ընդհանուր արժեքների շուրջ, որոնք արտացոլվել են ինտերիերում՝ առողջության համար անվտանգ նյութերի օգտագործմամբ և առկա կահույքի վերամշակմամբ։


Ստեղծագործական թիմի առաջ խնդիր էր դրված ստեղծել աշխատակիցների հանգստի և շփման համար հարմարավետ միջավայր՝ ապահովելով Մեյջորելի բրենդավորման ներկայությունը գրասենյակում և ընդգծելով հայկական մշակույթի շունչը։ Դիզայնի և հատակագծային լուծման հիմքում դրվել է Feel Good ծրագրի հիմնասյուները շոշափելի դարձնելու միտքը։ Նախասրահում առանձնացվել է 3 գոտի, որոնցից յուրաքանչյուրը բնորոշում է մի հիմնասյուն և ստեղծում առանձնահատուկ միջավայր։ 

 

 

Majorel Armenia-ին վերջերս մի ացած գերմանախոս մասնագետները


«Երբ առաջին անգամ գնացել էի Մեյջորել, նախասրահը դատարկ էր, անվտանգության աշխատակիցներից բացի մարդիկ գրեթե չկային, իսկ նախագիծն իրականություն դարձնելուց հետո միշտ աշխուժություն է տիրում։ Ամեն այցի ժամանակ տեսնում եմ, թե աշխատակիցներն ինչպես են իրենց հարմարեցնում դիզայնը, տեղափոխություններ անում, ինտերիերն արդեն ապրում է իր կյանքով: Սա դիզայնի հաջողության լավագույն չափորոշիչն է»,– կիսվում է «Թադէ»-ի հիմնադիր Լիլիթ Թադևոսյանը։


Եվ այսպես, երևանյան էսթետիկան ժամանակակից լուծումներով տարածվել է գրասենյակում՝ ծավալուն որմնանկարների միջոցով, ինչը հաջողվեց դիզայներ-արտիստ Սիրան Եղիկյանի հետ համագործակցության շնորհիվ։ Պատկերների համար ընտրվել են քաղաքի ճարտարապետությանը բնորոշ դրվագներ. նրբանկատ հայացքը կբացահայտի Կասկադի շատրվանները, «Ռոսիա» կինոթատրոնի տանիքը, հրապարակի ցայտաղբյուրը և այլ հայտնի կամ թաքնված դետալներ։

 


Մեյջորելի մշակույթի առանցքում են հարգանքը, ստեղծարարությունը և գերազանցությունը՝ որպես հիմնարար արժեքներ, ինչն իր արտացոլանքը ստացավ նաև ինտերիերում։ Դինամիկ և տրանսֆորմացվող այս միջավայրում աշխատակիցները կարող են հանգստանալ, զրուցել, քննարկել ընթացիկ խնդիրներ և ձևավորել ավելի ամուր ու կայուն համայնք։