Մանկական հրապարակի նախագիծ Հրազդանում
Երեխաներ

Մանկական հրապարակի նախագիծ Հրազդանում

Հրազդանի կենտրոնում ժամանակակից խաղահրապարակ կառուցելու համար reArmenia հարթակում սկսվել է հանգանակություն։ Պատմում ենք նախագծի մասին։

Մանրամասների ու հանգանակության համար՝ reArmenia

#Ճարտարապետություն

Ըստ նախաձեռնողների, Հարազդանի կենտրոնում ժամանակակից և ոճային մանկական խաղահրապարակը լավագույն ամանորյա նվերը կարող է դառնալ քաղաղի երեխաների և ընտանիքների համար։ «Այս խաղահրապարակը շատ երեխաների համար կարող է դառնալ մեկ մեծ երկարատև խաղալիք՝ հազարավոր փոքր խաղալիքների փոխարեն, որոնք շատ արագ դառնում են անպիտան», ասվում է դրամահավաքի էջում։ Հատուկ նշվում է, որ խաղահրապարակը պարզապես ճոճանակների ու սահիկների տեղ չէ, այլ խաղի, շփման ու ֆիզիկական զարգացման համար կարևոր տարածք։ Հրազդանում շատ երեխաներ ցավոք չունեն ապահով և հետաքրքիր տարածք խաղալու համար։ 

 

 

Այդ «մեծ խաղալիքը» իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է մոտ 15 միլիոն դրամ։ Այժմ ընթանում է դրամահավաքի առաջին փուլը, որի նպատակը 6,381,000 դրամն է։ 

 

Նախագծի թմի կազմում են TL Bureau արվեստանոցի համահիմնադիր Հայկ Զալիբեկյանը, «Երևանը երեխաների համար» նախաձեռնության համահիմնադիր Յուլիա Անֆիլատովան, ձեռնարկատերեր Հոհվաննես Իսպիրյանն ու Թիմուր Մատվեևը, քաղաքային ակտիվիստ Արթուր Գասպարյանը, դիզայներներ Գայանե Մարգարյանը և Մարիա Սերգեյեվան։ 

 

 

Խաղահրապարակի նախագիծն արդեն պատրաստ է։ Այն միավորում է տարբեր խաղային տարրեր, հարմար է տարբեր տարիքի երեխաների համար և համապատսխանում է անվտանգության չափանիշներին։ Այն տեղադրվելու է հարմար և անվտանգ տարածքում, որն ընտրվել է՝ հաշվի առնելով նրա մոտ լինելը բնակելի տարածքներին։ 

 

 

 

Խաղահրապարակի բացումը նախատեսվում է արդեն եկող մարտին։ 

հավելյալ նյութեր