Մարտի 18-19-ը Երևանի կենտրոնում կանցկացվի Move2Armenia Market-ը
Ռելոկացիա

Մարտի 18-19-ը Երևանի կենտրոնում կանցկացվի Move2Armenia Market-ը

Երկօրյա գարնանային Move2Armenia Market-ը կտեղակայվի Մաշտոցի պողոտայում գտնվող Դիանա Աբգար զբոսայգու ընդարձակ վերանդայում:

Տոնավաճառում կներակայցվնե փոքր տեղական արտադրություններ և խոշոր բրենդներ, լոկալ և ժամանած, երիտասարդ և փորձված՝ բոլորը հավաքվելու են մեկ վայրում: Ինչպես պնդում են կազմակերպիչները (Move2Armenia կազմակերպությունն ու Table for friends-ի և Backyard Market-ի հիմնադիր Անաստասիա Ակշովան), Move2Armenia market-ը լոկ տոնավաճառ չէ, այլ խոշոր քաղաքային իրադարձություն՝ տեղական DIY բրենդներով, որոնք պատրաստել են ամենատարբեր ապրանքներ՝ նորաձև հագուստ և գեղեցիկ սպասք, բնական կոսմետիկա և յուրահատուկ զարդեր: Միջոցառման նպատակն է ոչ միայն կազմակերպել քաղաքային մեծ տոն, այլև օգնել տեղական և ժամանած ձեռներեցներին pop-up ձևաչափով ներկայանալ լայն լսարանին:

 

Սա արդեն երկրորդ Move2Armenia market-ն է Երևանում․ առաջինն անցել էր 2022 թվականի դեկտեմբերին Hayart ժամանակակից արվեստի կենտրոնի հարթակում:

 

Կլինեն մրցանակների խաղարկություն, մանկան գոտի, ֆուդ կորտ և այլ հաճելի անակնկալներ:

 

Մանրամասների համար այցելեք https://market.move2armenia.am/։

 

հավելյալ նյութեր