Մեկ կադր 2022
Փառատոն

Մեկ կադր 2022

Հունիսի 4-ից 11-ը Երևանում տեղի կունենա 20-րդ Մեկ Կադր կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը։ 

Հոբելյանական փառատոնին մասնակցելու համար ուղարվել էր 450 հայտ։ Ընդհանուր առմամբ մրցութային ծրագրերում ընդգրկվել է 86 կինոնկար 24 երկրից (Հայաստան, ԱՄՆ, Ավստրիա, Ռուսաստան, Վրաստան, Գերմանիա, Պերու և այլն)։ 

 

Ավանդական ծրագրերից բացի (One Shot One Minute, Կարճամետրաժ կինո, Կինո առանց սահմանների) այս տարի նախատեսվում է մի քանի հատուկ ծրագիր՝ One Shot One Minute Selected-ի շրջանակում կցուցադրվի 2003-2021 թվականների մասնակից ֆիլմերի ընտրանին, One Shot. Moving Forward-ում կլինեն Հայաստան տեղափոխված ռուսաստանցի ռեժիսորների 14 ֆիլմեր, իսկ One Shot. Moving Forward ծրագրի մեկ րոպեանոց ֆիլմերն ուսումնասիրում են միգրացիայի թեման։ 

 

Որոշ ցուցադրություններից հետո կլինեն քննարկումներ հեղինակների հետ։ 


Փառատոնի մասին մանրամասները այստեղ։