Մենք ենք II «վեր.սկսում» ազդագրերի ցուցադրություն
Ազդագիր

Մենք ենք II «վեր.սկսում» ազդագրերի ցուցադրություն

Գարնանային ազդագրերի ցուցահանդես՝ Բաղրամյան պողոտայում։

Աղբյուր՝ Մենք ենք II «վեր.սկսում» ազդագրերի ցուցադրություն ֆբ-էջ

 

Լուսանկարները՝ Նվարդ Երկանյանի, Արեգ Դավթյանի

 

Առաջին Մենք ենք-ը տեղի էր ունեցել անցյալ տարի՝ 44-օրյա պատերազմի օրերին․ մասնակից 27 արվեստագետները Հայաստանից, Արցախից, Բելգիայից, Ֆրանսիայից, Էստոնիայից և Իտալիայից  հանդես եկան խաղաղության, միասնականության, ազգային նոր էպոսի կերտման ու վերածննդի գաղափարը կրող պաստառներով։ 

 

 

 

Ապրիլի 25-ին համադրող, արվեստաբան Նաիրի Խաչատուրյանն ու գրաֆիկ դիզայներ Նվարդ Երկանյանը Երևանում իրականացրեցին Մենք ենք II «վեր.սկսում» ցուցադրությունը, որը, շարունակելով վերածննդի գաղափարը, ներկայացնում է ազդագրեր՝ ստիպելով մտորել գարնան, բնության ընթացքի, փոփոխությունների ու նոր հեռանկարների շուրջ։ Ցուցադրությունը հանրային տարածքում է՝ բաց երկնքի տակ, Բաղրամյան պողոտայում, Սիրահարների այգու հարևանությամբ, ինչը թույլ է տալիս ցուցադրությունը հասանելի դարձնել անցորդներին, հույսի, վերածննդի ու նոր ապագայի հանդեպ դրական մտքեր առաջացնելու թաքուն նպատակով։ 

 

 


Ցուցադրությանը մասնակցում են Խաժակ Աբէլեանը (ԱՄԷ), Լիլիթ Ալթունյանը (Հայաստան), Սարգիս Անտոնյանը (Հայաստան), Անի Առաքելյանը (Հայաստան), Կարեն Ավետիսյաըն (Հայաստան), Կիմա Գյարաքյանը (Հայաստան), Արևիկ Դորը (Բելգիա), Գայանե Երկանյանը (Նիդերլանդներ), Մարիամ Էներգետիկը (Հայաստան), Հարութ Թումաղյանըը (Հայաստան), Նունե Խուդավերդյան (Հայաստան), Վիլյամ Կարապետյանը (Հայաստան), Kolektiv design room-ը (Հայաստան), Գարեգին Մարտիրոսյանը (Հայաստան), Տաթևիկ Մկրտչյանը (Գերմանիա), Արեգ Մովսիսյանը (Հայաստան), Մերի Մունը (Հայաստան), Արմինե Շահբազյանը (Հայաստան), Մայդա Շավաքը (ֆրանսիա), Proper Company-ին (Հայաստան), Սուրեն Սարգսյանը (Հայաստան), Գայանե Սոֆոյանը (Հայաստան) և Դավիթ Քոչունցը (Հայաստան):

 

Ցուցադրությունը բաց կլինի մինչև մայիսի 25-ը, մինչև այդ մի օր պարզապես զբոսնեք Բաղրամյան պողոտայով և զգացեք գարնան շունչը նաև պաստառներից։