🕒 Մեր ժամանակը․ ցուցահանդես
Ցուցահանդես

🕒 Մեր ժամանակը․ ցուցահանդես

Երևանի ժամացույցի գործարանի անցյալի հետքերը՝ նույն գործարանի տարածքում բացված ցուցահանդեսում։

Ցուցահանդեսի ֆբ-էջը

 

Լուսանկարները՝ Կարեն Սարդարյանի

#Արվեստ

Ժամանակակից արվեստի ինստիտուտի «Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ Հայաստանում» կրթական նախագծի ավարտի շրջանակում համադրող Նայիրի Խաչատուրեանը հրավիրել է կրթական նախագծի մասնակից հինգ արվեստագետների հանգրվանելու և ստեղծագործելու մայրաքաղաքի երբեմնի զարկերակը հանդիսացող Ժամացույցի գործարանում։

 

 

 

Մեկ ամիս շարունակ համադրողը հրավիրեց արվեստագետներին բախվել գործարանի պատմության հետ, որպես խորհրդային արդիականության և փլուզման մարմնացում, երկխոսել այսօր տարածքն ապրեցնող նոր «բնակիչների» հետ, «դաշտային աշխատանք» կատարել արխիվային նյութերի հետ` քննարկման առարկա դարձնելով ժամանակի տարբեր ընկալումներն ու պատկերացումները։

 

«Մեր ժամանակը» խորագիրը կրող հավաքական ցուցադրությունը ներկայացնում է ԺԱԻ-ի ուսանող արվեստագետների և համադրողի կողմից հրավիրված անկախ արվեստագետների տարբեր տեխնիկաներով արված աշխատանքներ։ Ցուցադրությունը տեղի է ունենում Ժամացույցի գործարանի 3-րդ հարկում գտնվող Visual Gap Galleryի նոր ցուցասրահում։ 

 

 


ԺԱԻ նախագծի արվեստագետներ` էլինա Գալոյան, Կիմա Գյարաքյան, Մարիամ Էներգետիկ, Մարգարիտա Ղազարյան, Անի Շահվերդյան։

 

Հրավիրված արվեստագետներ` Կարեն Խաչատուրով, Ելենա Համասյան, Մերի Մուն, Բահար Շողի։

 

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունվարի 28-ը ամեն օր՝ 16:00-ից-19:00-ը։

 

Արխիվային աշխատանքների թիմ՝ Փիրուզա Խալափյան, Դիանա Սարդարյան։ 


Ցուցադրության տեղադրում՝ Սասուն Մարգարյան, Մուշեղ Մուսայելյան։

 

 

 

Ծրագիրն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ։

հավելյալ նյութեր