Դալմա Գարդեն մոլ․ «Մեզ համար պատիվ էր աջակցել ֆիլհարմոնիկին»
Արվեստ

Դալմա Գարդեն մոլ․ «Մեզ համար պատիվ էր աջակցել ֆիլհարմոնիկին»

Ինչպես Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում ծնվեց Դալմա Գարդեն մոլի ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բեղմնավոր համագործակցությունը։

Տեքստը՝ Արեգ Դավթյանի

 

Լուսանկարները՝ Դալմա Գարդեն մոլ

#Արվեստ

Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի մոտակա համերգները

 

03.11. 2023 
Վերդի՝ «Պարահանդես-դիմակահանդես» օպերա
(համերգային կատարում)
Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

 

04.11. 2023 
Կամերային երաժշտության երեկո՝ 
Արամ Խաչատրյանի վերջին հեղինակային համերգի ծրագրով

Արամ Խաչատրյան, Դաշնամուրի սոնատ
Կատարող՝ Հայկ Մելիքյան

Տրիո կլարնետի, ջութակի և դաշնամուրի համար
Կատարողներ՝ Արսեն Գրիգորյան (կլարնետ), Աստղիկ Վարդանյան (ջութակ), Անահիտ Դիլբարյան (դաշնամուր) 

Երեք արիա ձայնի և նվագախմբի համար (փոխադրում ձայնի և դաշնամուրի համար)
Կատարողներ՝ Արծվիկ Դեմուրչյան, սոպրանո, 
Անահիտ Դիլբարյան, դաշնամուր

Պիեսներ երկու դաշնամուրի համար
Կատարողներ՝ Արմինե Գրիգորյան և Անահիտ Դիլբարյան

 

08.11.23
Ջազային համերգ 

Գարի Քեսայան, դաշնամուր

 

09.11.23
Համերգ՝ ՀԱՖՆ-ի համաշխարհային հյուրախաղերից առաջ
Արամ Խաչատրյան, Ջութակի կոնցերտ, հատվածներ «Սպարտակ» բալետից
Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան 
Մենակատար՝ Անուշ Նիկողոսյան, ջութակ 

Ամեն ինչ սկսվեց դեռ տարվա սկզբին ու բոլորովին այլ ծրագրից։ Տարվա մեջ մի քանի անգամ՝ կորպորոտիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում, Դալմա Գարդեն մոլը մարզերում բնակվող անապահով ընտանիքների երեխաների համար կազմակերպում է այցելություններ Երևան։ Անցյալ տարի միտք առաջացավ՝ այցերն օգտագործել՝ երեխաներին սիմֆոնիկ երաժշտություն ունկնդրելու հնարավորություն տալու համար։ 

 

Բայց որպեսզի նախաձեռնությունն իրապես արդյունավետ լիներ, պետք էր ընտրել այնպիսի առաջին համերգ, որ երեխաները հասկանան ու սիրեն այդ երաժշտությունը։ Իսկ որպեսզի էմոցիոնալ կապն է՛լ ավելի ամուր լինի, համերգի նախորդ օրը երեխաները կծանոթանան նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ, նրա հետ կշրջեն շենքում, ներկա կգտնվեն փորձին, իսկ հաջորդ օրն արդեն հանդիսատեսի հետ կլսեն համերգը։ Այս ծրագիրը դեռ առջևում է, փոխարենը, այն քննարկելիս Դալման ու ֆիլհարմոնիկը մտերմացան այնքան, որ այլ ուղղություններով համագործակցություն սկսեցին փնտրել։ 

 

Այս աշնանը Դալման դարձավ 11 տարեկան։ Ի սկզբանե մեծ շուքով նշելու ծրարգեր կային, բայց երբ սկսվեցին արցախյան իրադարձությունները, այդ պլանները, իհարկե, չեղարվեցին։ Սակայն համագործակցելու ցանկությունը չդադարեց։ Դալմայի Ներքին և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Չաքարյանը հիշում է, որ այդ քննարկումների օրերին ֆիլհարմոնիկի տնօրեն Նորայր Նազարյանը պատմեց, թե ինչպես են վերանորոգում շենքը։ 

 

 

«Մենք էլ էինք վերջերս անցել այդ ամենի միջով ու շատ լավ պատկերացնում ենք, թե որքան բարդ է, թե որքան չնախատեսված գործեր են բացվում, - հիշում է Մարիամ Չաքարյանը, - բայց մի բան է մեր 11 տարվա շենքը, բոլորովին այլ բան՝ օպերայի 90 տարվա պատմությունը։ Իսկ հետո իմացանք, որ Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգաշար է պատրաստվում։ Առանց երկմտելու դարձանք համերգաշրջանի գլխավոր հովանավորը և դա մեզ համար մեծ պատիվ է»։ 

 

Դալմայում համոզված են, որ մեր ֆիլհարմոնիկն աշխարհում լավագույններից է, բայց այդ մակարդակը պահելու ու հանրությանը հասցնելու համար անհրաժեշտ է, որ մենք բոլորս լինենք նվագախմբի կողքին, այնպես որ ընկերության համար սա կարևորագույն համագործակցություններից մեկն է։ Մարիամ Չաքարյանն ավելացնում է նաև իր անձնական զգացողությունը․ «Անչափ հաճելի է տեսնել մեր տարբերանշանը օպերայի սքանչելի շենքին փակցված պաստառների վրա, է՛լ ավելի հաճելի է նստել դահլիճում, լսել այդ հրաշքն ու գիտակցել, որ մենք մեր համեստ լուման ներդրել ենք դրանց կայացման մեջ»։

 

Այս համագործակցությունը, իհարկե, կշարունակվի նաև հետագայում․ Դալման ունի չգրված օրենք՝ չլքել լավ գործընկերներին, միասին գնալ առաջ ու նոր բարձունքների հասնել։ 

հավելյալ նյութեր