Միլանի Տրիենալե. բաց կանչ
Library for Architecture-ը Հայաստանի Ազգային գրադարանի հետ համատեղ հայտարարում է բաց մրցույթ Միլանի Տրիենալե 24-րդ Միջազգային Ցուցահանդեսում (2025) Հայաստանի առաջին ազգային տաղավարի համար։
Մանրամասների համար՝ lfa.am/23
Դիմելու հայտը՝ https://forms.gle/ECDGtRZ2L3qxZPdE9
Հարցերի դեպքում կարող եք գրել LFA-ի instagram-ի էջին կամ այստեղ
Հայկական տաղավարը կստեղծվի Արսեն Շուռ Կարապետյանի ղեկարությամբ և կհանդիսանա հարթակ հայ ճարտարապետների և արվեստագետների համար, ուր կընդգրկվեն 24 կոնցեպտներ, որոնցից 12-ն արդեն մշակվում են LFA-ի համահիմնադիրների կողմից։
Մասնակիցների խնդիրն է ուշադրությունը սևեռել (ordinary)-ի՝ սովորականի վրա՝ Երևանի կոնտեքստում և ստեղծել օբյեկտ այս թեմայով։
«(Ordinary) architecture»-ը կամ սովորական ճարտարապետությունը ներկայացնում է նախագծման առավել հասարակ և գործնականում կիրառելի մոտեցում՝ կենտրոնանալով առօրյա կյանքի և շենքերի տիպաբանությունների վրա: Այն խուսափում է մեծ կամ աղաղակող նախագծերից՝ փոխարենը արտացոլելով հասարակության իրական կարիքները և քաղաքային համատեքստը: Ի տարբերություն ճարտարապետության, որը առաջնորդվում է անհատի էգոյով կամ գեղագիտական հավակնություններով, սովորական ճարտարապետությունը գնահատում է պարզությունն ու տնտեսումը: Այս մոտեցումը ճարտարապետներին հնարավորություն է տալիս աշխատել ավելի փոքր մասշտաբներով և սահմանափակ ռեսուրսներով՝ շռայլության փոխարեն շեշտը դնելով ֆունկցիոնալության ու մատչելիություն վրա։
LFA-ը հրավիրում է բոլոր մասնագիտությունների ստեղծագործողներին՝ ճարտարապետներ, դիզայներներ, արհեստավորներ, նկարիչներ, մոդելավորողներ, գրողներ, փիլիսոփաներ, լուսանկարիչներ և այլն:
Վերջնաժամկետը՝ 19.01.25