Tequilajazzz-ը, НАИВ-ն ու Noize MC-ն Երևանում
Կենդանի համերգ

Tequilajazzz-ը, НАИВ-ն ու Noize MC-ն Երևանում

Աշնանային ռուսական բազմազանություն։ 

#Գործընկեր

 

Tequilajazzz

Երևանի պետական տիկնիկային թատրոն, սեպտեմբերի 15 | տոմսեր

Պետերբուրգյան ալտերնատիվ հոսքի լեգենդները Երևան են ժամանելու Tequilajazz Family in Exile տուրի շրջանակում։ Ինչպես երևում է վերնագրից, խումբը հիմա շրջագայում է Ռուսաստանից դուրս, իսկ երաժիշտների կազմում ընդգրկված են նաև Zorge խմբի անդամները։ 

 

 

НАИВ

Hard Rock Cafe, Սեպտեմբերի 26 | տոմսեր

Ռուսական պանկի հիմնադիր հայրերը շարունակում եմ աղմկել ու այս տարի նշում են խմբի 35-ամյա հոբելյանը։ Հոբելյանական տուրն անցնում է Ուզբեկստանում, Ղազախստանում, Վրաստանում ու Հայաստանում։ Երաժիշնտերը խոստանում են իրենց բոլոր ժամանակների հիթեր, տպավորիչ լուսային էֆեկտներ ու անսահման դրայվ։ 

 

 

Noize MC

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, հոկտեմբերի 22 | տոմսեր 

Noize-ը վերադառնում է Երևան՝ «Կարապի լիճ» ծրագրի երկրորդ գործողությամբ։ Երկու ժամ տևողությամբ համերգը՝ հագեցած կլինի խմբի գլխավոր հիթերով և նոր թրեքերով, որոնք արդեն գրավել են երկրպագուների սրտերը: