Մրցույթ Deem Communications-ից

Մրցույթ Deem Communications-ից

Նոր ձեռքբերումներ ռազմավարական հաղորդակցության միջոցով։

#Գործընկեր

Deem Communications գործակալությունը Հայաստանում հաղորդակցության ոլորտի առաջատարներից է։ Իր գործունեության 15 տարիների ընթացքում նորարարական ռազմավարական հաղորդակցության լուծումներ է առաջարկել և իրականացրել բազմաթիվ միջազգային կազմակերպությունների՝ այդ թվում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Միավորված ազգերի կազմակերպության տարբեր գործակալությունների՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-Ի զարգացման ծրագրին (UNDP), Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչության, Վիվա-ՄՏՍ-ի, Beeline Armenia-ի և այլ կազմակերպությունների համար։ 

 

Այն կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության կամ կանաչ տնտեսության ոլորտներում, կարող են մասնակցել «Բիզնես զարգացում» մրցույթին,  հաղթելու դեպքում ստանալ 2,000,000 դրամին համարժեք հաղորդակցության ծառայություններ և նոր ձեռքբերումներ գրանցել։ 

 

Deem Communications գործակալությունը, որը ռազմավարական հաղորդակցության ոլորտում 15 տարվա փորձ ունի, հրավիրում է վերոնշյալ ոլորտներում գործող կազմակերպություններին մասնակցել մրցույթի և հաղթելու դեպքում օգտվել առաջարկվող հաղորդակցության ծառայություններից: Մրցույթը կազմակերպում է Deem Communications գործակալությունն իր 15-րդ տարեդարձի կապակցությամբ։ 

 

Մրցույթի շրջանակում առաջարկվող ծառայությունները ներառում են հաղորդակցության ռազմավարության մշակում, մարքեթինգային ռազմավարության մշակում, սոցիալական մեդիայի և թվային մարքեթինգի ռազմավարության մշակում, սոցիալական մեդիայի բովանդակության մշակում և տեղադրում մեկ ամսվա համար, բրենդավորում և փաթեթավորում, վեբկայքի դիզայն, մեդիա շրջայցի պլանավորում և/կամ մամուլի հաղորդագրության մշակում և տարածում, ինչպես նաև մարքեթինգային արշավի մշակում։ 

 

Մասնակցության վերջնաժամկետն է 2021 թ․-ի հուլիսի 31-ը՝ ժամը 23։59-ը։ 

 

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, որոնք ունեն առնվազն 5 աշխատակից և առնվազն վերջին 3 տարիների ընթացքում անընդմեջ փաստացի գործունեություն Հայաստանի Հանրապետությունում՝ նշված ոլորտներից որևէ մեկում։ 

 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ մրցույթի պայմանները և կանոնները։