musæum նախագիծը՝ Rambalkoshe-ի ու Electric Architects-ի կողմից
Թանգարան

musæum նախագիծը՝ Rambalkoshe-ի ու Electric Architects-ի կողմից

Մայիսի 31-ից հունիսի 2-ը՝ ATS-ի շենքում տեղի կունենա Rambalkoshe-ի ու Electric Architects-ի musæum նախագիծը։

Լուսանկարները՝ Նոնա Իսաջանյանի 

#Թանգարաններ #Ռամբալկոշե

musæum-ը կազմակերպվել է ATS-ի հինգհարկանի շենքում, որի բոլոր հատվածները ձևափոխվել են թանգարանի՝ սկսած բակից, վերջացրած նկուղով, ընդհանուր առմամբ՝ մոտ 5000 քմ: Թանգարանը կբացվի մայիսի 31-ին՝ ժամը 18:30-ից, ու կգործի մինչև հունիսի 2-ը ներառյալ, ամեն օր մինչև 23:00-ն (շաբաթ և կիրակի՝ ժամը 11:00-ից):

 

 

 

 



Rambalkoshe-ի հիմնադիր Վահան Ստեփանյանն ասում է՝ musæum-ն ինչ-որ տեղ իր բողոքն է թանգարանների հանդեպ պետության վարած քաղաքականությանը:

«Պետության կողմից թանգարանների ղեկավարումը զրոյական է, ամեն ինչ փչացնում են, այդ թվում՝ գլոբալ առումով թանգարանի ընկալումը քաղաքացիների մոտ, անում են ամեն ինչ, որ մարդ չուզի թանգարան գնալ», ասում է նա և հավելում. «Եթե նախորդ երկու տարին musæum-ը փոքր ֆորմատ էր՝ ցույց տալու՝ ով ենք մենք և ինչ կարող ենք անել, ապա այս տարի թանգարանային այս նախագիծն այն կետն է, որտեղ ես այլևս չեմ խոսում լավի կամ վատի մասին, այլ՝ ճիշտ ու սխալ եզրերի»,- ասում է նա:

 

 

 

 

 

Ամեն հարկն իր տրամաբանությունն ու ձևն է ունենալու, հարկերից մեկում, օրինակ՝ լաբիրինթոս է կառուցվել, որտեղ ներկայացված են արվեստի տարբեր ձևեր, այդ թվում՝ 29 ժամանոց անընդմեջ թատրոն, որը գործելու է միջոցառման ամբողջ ընթացքում:

«Այնպիսի միջավայր ենք ստեղծել, որ մարդ կարողանա ցանկության դեպքում երկար ժամանակ անցկացնել՝ միաժամանակ հոգալով իր անձնական կարիքները», - ասում է Ստեփանյանը: