NEXA 2026. բաց կանչ
Արվեստ

NEXA 2026. բաց կանչ

NEXA 2026-ը ժամանակակից արվեստի շարժական հարթակ և միջազգային փառատոն է, որն ուսումնասիրում է օդը որպես էկոլոգիական, տարածական և փորձառական միջավայր։

2026 թվականին փառատոնի առաջին թողարկումը կիրականացվի Երևանում և կկենտրոնանա քաղաքի օդի վրա՝ որպես աղտոտմամբ, միջավայրով և ընկալմամբ ձևավորվող պայման։
Փառատոնի շրջանակում հատուկ ուշադրություն կդարձվի՝ օդի որակի ազդեցությանը մարդու առողջության և փորձառության վրա, մարմնի, տարածքի և միջավայրի փոխհարաբերությանը
անտեսանելի էկոլոգիական գործընթացներին։


Օդը դիտարկվում է որպես կապող միջավայր մարդու, բնության և նյութական աշխարհի միջև։


Հրավիրվում ենք արվեստագետներ՝ մասնակցության համար ուղարկելու նախագծերի և աշխատանքների առաջարկներ։ Ընդունվում են ժամանակակից արվեստի տարբեր մեդիաներով ստեղծված աշխատանքներ, ներառյալ՝

 

-մեդիա արվեստ
-ինստալյացիա
-սաունդ արվեստ
-բիո արվեստ
-տեքստիլ և նյութական պրակտիկաներ
– վիզուալ արվեստ


Նախագծերը պետք է անդրադառնան օդին՝ որպես նյութ, պայման կամ անտեսանելի ներկայություն։


Դիմելու համար անհրաժեշտ է info.todaysart@gmail.com հասցեին ուղարկել՝
-նախագծի առաջարկ
-պորտֆոլիո
-կարճ նկարագրություն
-տեխնիկական պահանջներ

 

Դիմումների վերջնաժամկետը հունիսի 17-ն է։