Նկարազարդ պատշգամբներ
Նկարազարդում

Նկարազարդ պատշգամբներ

Նկարիչ Արարատ Մինասյանն անմահացնում է Երևանի պատշգամբները։

Նկարազարդումները՝ Արարատ Մինասյանի

 

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի 

#Դիզայն #Ճարտարապետություն

Հեչ եղել է՞ Երևանում զբոսնելիս ուշադրություն դարձնեք պատշգամբներին։ Նկատել ե՞ք թե որքան բազմազան են դրանք։ Մեկն անչափ կոկիկ է, մյուսը կարծես հին իրերի պահեստ լինի, մեկը ծածկված է վերևից, աջից ու ձախից, իսկ մյուսը բաց է ու ճաղերից այն կողմ երևում է ամեն ինչ, մեկից լվացքը կախված է ըստ չափի ու հստակ գունային տրամաբանության, իսկ մյուսին մի սավանն անգամ անփույթ է գցված։ Ինչի՞ մասին են պատմում այս բոլոր պատշգամբները։ ԵՐԵՎԱՆը զրուցել է նկարիչ Արարատ Մինասյանի հետ ու պարզել երևանյան պատշգամբների գաղտնիքը։

 

«Պատշգամբ N31»

 

Պատշգամբ N22

 

Պատշգամբ 3

 

Արարատ վստահ է, որ պատշգամբները պատմում են երևանցիների մասին։ Ըստ նրա՝ յուրաքանչյուր պատշգամբ արտահայտում է այդ տանն ապրող երևանցու բնավորությունը։ Թուղթը, գրիչը, ակրիլն ու մարկերը Արարատի ձեռքում վերածվում են վավերագրող գործիքների ու պատկերում ամենատարբեր երևանյան պատշգամբներ՝ տարբեր պահերի, օրվա տարբեր ժամերի ու տարվա տարբեր եղանակների։ 

 

Պատշգամբների շարքի գաղափարը ծագել է մոտ երեք տարի առաջ, երբ նկարիչն աշխատում էր մեկ ուրիշ՝ «Կենցաղի փիլիսոփայություն» շարքի վրա։ Հենց այդ ժամանակ էր, որ գիտակցեց, թե որքան հետաքրքիր են պատշգամբները կենցաղի փիլիսոփայության արտահայտման տեսանկյունից։ Դրանք, ըստ  Արարատի կենցաղի խտացում են, յուրահատուկ տարածքներ են, որոնք տան մաս են կազմում բայց ինչ-որ առումով դուրս են մնում տնից, բաց են հանրության աչքի առաջ։ Ահա թե ինչու Արարատը կարծում է, որ պատշգամբները ցույց են տալիս այդ տան բնակչի բնավորությունը, վերաբերմունքը շրջապատի ու սեփական տարածքի հանդեպ։ 

 

Պատշգամբ N18

 

Պատշգամբ N6

 

Պատշգամբ N10

 

Պատշգամբ N15

 

Նկարիչը խոստովանում է, որ հիմա՝ հետպատերազմյան շրջանում հատկապես սեփական՝ անգամ ամենափոքր տարածքի արժևորման խնդիրն ավելի է ուժգնացել։ Արարատը շատ մանրուքներ է նկատում, որոնք կարող են շատ բան պատմել Երևանի ու մարդկանց մասին։ Յուրաքանչյուր պատշգամբ մի ընտանիքի, տան ու անհատների պատմություն է պատմում։ 

 

Դրանք բոլորը տարբեր են, անգամ օրվա տարբեր ժամերի կարող են միանգամայն այլ կերպ ներկայանալ։ Արարատը երբեմն ինչ-որ բաներ փոխում է կամ ավելացնում, բայց հիմնականում ձգտում է անել այնպես, որ իր գրաֆիկական աշխատանքները նաև վավերագրական նշանակություն ունենան, այնպես որ՝ շարքում տեղ գտած անգամ ամենաաբսուրդային պատշգամբներն իրական են։ 

 

Պատշգամբ 5

 

Պատշգամբ N12

 

Պատշգամբ 33

 

Մտադիր է այցելել նաև Հայաստանի այլ քաղաքներ՝ նոր պատշգամբներ բացահայտելու, քանի որ հետաքրքրված է ոչ միայն կենցաղը արձանագրելով, այլև ճարտարապետությամբ։

 

Պատշգամբ N19

 

Պատշգամբ N20

 

Պատշգամբ N34. հին հիշողություն

 

Պատշգամբ N14

 

Պատշգամբ N9

հավելյալ նյութեր