⚛ Նոր շապիկ. գիտական աշխատանքի մարդկային տարրը
Շապիկ

⚛ Նոր շապիկ. գիտական աշխատանքի մարդկային տարրը

ԵՐԵՎԱՆի գիտական թողարկումը, որը պատրաստվել է Philip Morris International ընկերության հետ համատեղ, ունի երկու շապիկ։ Նկարչուհի Անի Առաքելյանը բացատրում է, թե ինչ է պատկերել դրանցում և ինչու։

Նկարազարդումը՝ Անի Առաքելյանի

 

ԵՐԵՎԱՆ #85 | 2024

#Շապիկ #Դիզայն

Անի Առաքելյան, նկարիչ

Առաջին՝ սուրճով շապիկի կենտրոնական թեման տեխնոլոգիաների օգտագործումն է՝ ի բարօրություն մարդկության։ Մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավելու և հասարակության մեջ նրանց մասնակցությունը բարելավելու մասին է խոսքը: Նկարազարդման մեջ պատկերվածը բացօթյա սրճարանում սուրճ խմող մեկն է: Իսկ բաժակի մեջ անդրադարձող լույսի բեկումը, որ կարդիոիդ է կոչվում, համարվում է մաթեմատիկայի սիրտն ու հանդիպում է գրեթե բոլորիս ամեն օր՝ հատկապես բնական լուսավորության պայմանում:

 


Երկրորդ շապիկի [տպագվրել է սահմանափակ քանակությամբ՝ միայն գործընկերների համար - խմբ․] կենտրոնում PMI-ի RnD կենտրոնն է, որը ներառված է գիտության, առօրյայի, բնության համախմբի մեջ։ Օրինակ՝ ածխածնի ատոմը՝ իր բոլոր մասնիկներով: Ածխածինը Երկրի վրա գոյություն ունեցող կյանքի ֆորմաների հիմնական տարրերից է՝ բազմաթիվ տարրերի հետ կայուն կապեր ձևավորելու ունակության շնորհիվ, ինչը հանգեցնում է կյանքի համար անհրաժեշտ բարդ մոլեկուլների հսկայական բազմազանությանը: 

 


Պատկերում ատոմի մասնիկների միջոցով ներկայացված է բալանսի տեսակ: Ամեն մասնիկ առաջնային պատկերացումներից զատ իր բնավորությունն ունի, օրինակ՝ նեյտրոնները, որ ասոցացվում են անտարբերության հետ, այստեղ հանգստություն են խորհրդանշում, ինչը հաճախ շփոթում են անտարբերության հետ: Պրոտոնները՝ դրական, «դրականը» ասոցացվում են ուրախության ու թեթևության հետ, այնինչ ատոմի դեպքում այն հիմքն է, իսկ «հիմքի» ասոցացիան՝ ստատիկություն, պնդություն, անկողմնակալություն: Էլեկտրոնները բացասական լիցք ունեն, «բացասականը» վատի հետ են ասոցացնում, ներկայացված են ազատության, խաղային շարժման ու պարի մեջ: Դե մենք էլ ատոմների համախումբ ենք: 


Պարող կերպարները ստեղծարարության, նորարարության, գիտական բացահայտումների, դինամիկ ոգու սիմվոլներ են: Դրանք մարմնավորում են գիտական աշխատանքի մարդկային տարրը՝ հիշեցնելով դիտողներին, որ յուրաքանչյուր տեխնոլոգիական առաջընթացի հետևում կան գաղափարով տարված անհատներ, ովքեր կյանքի են կոչում գաղափարները համագործակցության ստեղծագործության ու առանց սահմանների ուսումնասիրության միջոցով:

 

Թողարմակն թույն տպերը՝ նույնպես Անի Առաքելյանի կատարմամ


Նորի ստեղծման, խնդիրների նոր լուծման և նոր խնդիրների հայտնաբերման հիմքում ընկած են հարցերը: Ինքներս մեզ հարցեր տալով ու պատասխաններ փնտրելով կարողանում ենք հասկանալ իրավիճակը, երեխեքի պես: