Նորդիկ օրեր 2026. ծրագիր
Երկու օր շարունակ՝ Նորդիկ օրեր փառատոնի շրջանակում, Հայաստանում կթևածի նորդիկ երկրների՝ Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, և Ֆինլանդիայի ոգին՝ մշակույթի, կայունության, փորձագիտական քննարկումների, գրականության, կինոյի, նորարարության և համայնքային փորձի ներկայացման միջոցով:
Մուտքն ազատ է բոլոր միջոցառումների համար։
Նորդիկ օրեր Երևան 2026-ին աջակցում է Նորդիկ նախարարների խորհուրդը։
ՈՒՐԲԱԹ, 12 ՀՈՒՆԻՍԻ | ԿԱՆԱՉ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԾՐԱԳԻՐ
Բացահայտե՛ք «Հյուսիսի հետքերը» և «Նորդիկ կայունություն», «Մնայուն նորաձևություն» ցուցադրությունները և վայելե՛ք նորդիկ ոճի «Ֆիկա անկյունը»՝ ավանդական թխվածքներով։
11:30 | Բացման մամուլի ասուլիս նորդիկ երկրների դեսպանների մասնակցությամբ
12:30–13:30 | Պանելային քննարկում. «Նորդիկ լուծումներ խելացի քաղաքների համար COP17-ին ընդառաջ»։ Նորդիկ երկրների և Հայաստանի փորձագետները քննարկում են կայուն և խելացի քաղաքաշինությունը, կանաչ նորարարությունը և մարդակենտրոն զարգացումները։
13:45–14:45 | Պանելային քննարկում. «Մնայուն նորաձեվություն․ նորարարական եվ շրջանաձև լուծումներ նորձևության և տեքստիլի ոլորտում Հայաստանում, Շվեդիայում և այլուր»։ Քննարկում շրջանաձև նորաձևության, տեքստիլի նորարարության և կայուն արտադրական փորձի մասին Հայաստանում, Շվեդիայում և այլուր։
15:00–16:00 | Պանելային քննարկում. «Համապարփակ անվտանգություն՝ համատեղ դիմակայունության կառուցում»։ Քննարկման առանցքում է հասարակության դիմադրողականությունը, տարածաշրջանային անվտանգությունը, համագործակցությունը և ապագա մարտահրավերները՝ նորդիկ և հայկական տեսանկյուններից։
16:30–17:30 | Պանելային քննարկում. «ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ․ կանանց համար արդարադատության հասանելիության խթանումը Հայաստանում»
Քննարկում, որի առանցքում Հայաստանում կանանց համար արդարադատության հասանելիության բարելավումն է և ներառական համակարգերի ու քաղաքական երկխոսության կարևորությունը։
Երեկոյան ֆիլմերի ծրագիր՝
19:00–20:30 | Ֆիլմի ցուցադրություն՝ «Առանձնասենյակ N6» (Ֆինլանդիա) 16+
21:00–22:30 | Ֆիլմի ցուցադրություն՝ «Պարային ակումբ» (Շվեդիա) 16+

ՇԱԲԱԹ, 13 ՀՈՒՆԻՍԻ | ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՕՐ
ՕՐ 2. Բաց և ուրախ համայնքային տոնակատարությունն սպասում է ձեզ։ Այն նախատեսված է ընտանիքների, երիտասարդների, գրքասերների, երեխաների, ուսանողների և բոլոր տարիքի հետաքրքրասեր մարդկանց համար։
12:00–13:00 | 12:00–13:00 | «Բոլորը» գրքի քննարկում և ստորագրում հեղինակ Քրիստին Ռուհշիֆթեի հետ «Զանգակ» գրատանը (Նորվեգիա)։ Նշվում է հայտնի նորվեգացի նկարազարդող և հեղինակ Քրիստին Ռոսկիֆտեի «Բոլորը» գրքի հայերեն թարգմանությունը և հրատարակությունը։ Վերջում հեղինակը կստորագրի գրքերը։
13:00–14:00 | Երիտասարդական երկխոսություն նորդիկ դեսպանների մասնակցությամբ։ Հայ երիտասարդների և նորդիկ դեսպանների միջև ինտերակտիվ հանդիպում, որի ժամանակ քննարկման մասնակիցները 15 րոպեն մեկ փոխվում են՝ ստեղծելով ակտիվ և բաց զրույցներ։
14:30–15:30 | Պանելային քննարկում «Հյուսիսային հեքիաթներ` հայկական արձագանքներ․ մանկական և երիտասարդական գրականությունը»։ Քննարկում նորդիկ մանկական գրականության, պատմույթի ավանդույթի և կարդալու մշակույթի շուրջ՝ կարևորելով գրականության դերը երիտասարդ սերնդի համար։
ՇՈՒՐՋՕՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (14:30–18:30)
«Հյուսիսի հետքերը», «Նորդիկ կայունություն» և «Մնայուն նորաձևություն» ցուցադրությունները հասանելի են ողջ օրվա ընթացքում։
• Փայտի և բրդի ստեղծագործական աշխատարան երեխաների համար
• LEGO Education-ի աշխատարան
• VR փորձառություն
• Շվեդական արևահավասարի տոնի (Midsommar) ծաղկեպսակի պատրաստման աշխատարան
• Առողջ ծերացում/Նորդիկ քայլք
• Դալա ձիու թխվածքաբլիթների զարդարում
•Նորդիկ համեղ հյուրասիրություն
• Նկարչություն դեմքի վրա
• Գրքի ընթերցանություն
• DJ և նորդիկ ռիթմեր
15:40–16:30 | Գրքի շնորհանդես. «Դայակը», Սաննե Մունկ Յենսեն և Կիմ Ֆուբզ Օկեսոն (Դանիա)։ Սաննե Մունկ Յենսենի դանիական երիտասարդական «Դայակը» նոր թարգմանված վեպի շնորհանդեսը, որին կհաջորդի քննարկում հանդիսատեսի հետ և գրքի ստորագրում։
16:30–17:30 | Պանելային քննարկում «Նորդիկ գրականության մուտքը հայկական գրական տարածք․ միտումներ եվ մարտահրավերներ»։ Հրատարակիչներ, թարգմանիչներ, գրողներ և մշակութային գործիչներ քննարկում են նորդիկ գրականությունը, հայ ընթերցողին ներկայացնելու միտումները, հնարավորությունները և մարտահրավերները:
Երեկոյան ֆիլմերի ծրագիր՝
18:00–19:30 | «Տիտինա» (Նորվեգիա)
20:00-21:30 | «Առանձնասենյակ N6» (Ֆինլանդիա) 16+
