Ոգեշնչող ճամփորդություններ Հայաստանով Nutella®-ի հետ
Արշավ

Ոգեշնչող ճամփորդություններ Հայաստանով Nutella®-ի հետ

Ոգեշնչված Հայաստանի բնությամբ, մարդկանցով, հայկական հացով և անհավանական համեղ թխվածքներով՝ Nutella®-ն ստեղծել է մի ամբողջ նախագիծ՝ նվիրված Հայաստանին և թողարկել սահմանափակ քանակով տարաներ Հայաստանի ոգեշնչող և հարազատ երեք տեսարժան վայրերի՝ Սևանի, Ոսկեվազի և Սվարանցի պատկերներով։

Մրցույթի մանրամասները

#Գործընկեր

Հավաքելով հավաքածուի տարաները, համտեսելով դրանք ճանապարհելիս, կամ տանը Nutella®-ի սիրահարներն և իրենց ընտանիքները կարող են մասնակցել բազմաթիվ նվերների խաղարկությանը, որի գլխավոր մրցանակը ճամփորդություն է Հայաստանի տեսարժան վայրերով` Սևան, Սյունիք, Ոսկեվազ․․․ 

 

 

 

 

Ինչպես նշում են ընկերությունում, համի, մշակույթի և տեսարժան վայրերի այս զարմանալի միաձուլումը մարմնավորում է Nutella® -ի մոտեցումը կյանքին՝ փորձել վայելել յուրաքանչյուր կտոր, որտեղ էլ որ լինեք: Ըմբոշխնեք  Nutella֊ի ընկույզով համը և թող ճանապարհորդությունը շարունակվի:

 

Տարայի հետևի մասում տեղ գտած QR կոդի միջոցով կարելի է անցնել նախագծի վեբ կայք, որտեղ գտնվում են տեսարժան վայրերի նկարագրություններ և թխվածքի բաղադրատոմսեր, որոնք հիանալի համադրվում են Nutella®-ի հետ: Սահմանափակ հավաքածու տարաների կտրոններով կարելի է մասնակցել մրցույթի ու շահել տարատեսակ մրցանակներ։