Նվարդ Երկանյան․ «Բետոնե տեսիլք»
Մոդեռնիզմ

Նվարդ Երկանյան․ «Բետոնե տեսիլք»

Ապրիլի 4-ին կկայանա նկարիչ Նվարդ Երկանյանի «Բետոնե տեսիլք» պատկերագրքի շնորհանդեսը, որտեղ հավաքված են խորհրդայան մոդեռնիզմի նշանավոր ճարտարապետական կառույցների նկարազարդումները։ Ահա դրանցից մի քանիսը։

Նկարազարդումները՝ Նվարդ Երկանյանի

#Ճարտարապետություն

2022-ին հիմնադրված «ՄանԲան» արվեստի հրատարակչությունը միտված է ուսումնասիրելու և հանրայնացնելու հայ արդի արվեստի և տեսողական մշակույթի քիչ հայտնի կողմերը՝ ճարտարապետությանը, լուսանկարչությանը, գեղարվեստին, կինոյին և դիզայնին նվիրված հանրամատչելի, ինչպես նաև ակադեմիական աշխատությունների միջոցով։

 

 

 2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։

 

Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag

Նվարդ Երկանյանը ժամանակակից հայկական գրաֆիկական նկարազարդման արվեստի վառ ներկայացուցիչներից է, որի՝ հայ մոդեռնիստական ճարտարապետությանը նվիրված գրաֆիկական շարքը ձեռք է բերել լայն միջազգային ճանաչում։ Դրանցից շուրջ 30-ը ընգրկվել են Երկանյանի առաջին հեղինակային պատկերագրքում, որը ուրվագծում է խորհրդահայ մոդեռնիզմի նշանակալի ձեռքբերումները արվեստագետի ինքնատիպ և գունեղ գրաֆիկական գործերի միջոցով։ «Բետոնե տեսիլք» պատկերագրքի շնորհանդեսը կկայանա Katapult Pavilion էքսպոյի շրջանակում։

 

Ներկայացնում ենք գրքում ընդգրկված նկարազարդումներից մի քանիսը։ 

 

«Զվարթնոց» օդանավակայան

 

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ

 

«Չայկա»

 

Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիր (ՎԴՆԽ)

 

Մետրոյի «Երիտասարդական» կայարան

 

 «Բետոնե տեսիլք» պատկերագրքի մասին՝ մանրամասն։ 

հավելյալ նյութեր