Ոչ քեշին
Idram vs Cash

Ոչ քեշին

Իդրամը տասը հարվածով ջախջախում է քեշին. ահա թե ինչպես։

Տեքստը և լուսանկարները՝ Իդրամ

 

ԵՐԵՎԱՆ #67 | 2021

 

 

 

#Գործընկեր

 

Համավարակի սրընթաց տարածման և անվերջ թվացող մեկուսացման օրերին պարզ դարձավ, որ անհպում վճարումների լայն կիրառումն ավելի քան կենսական է։ Օգնության հասավ Idram-ը, որի միջոցով կարելի է վճարել ցանկացած ապրանքի ու ծառայության  դիմաց՝ մոռանալով ձեռքից ձեռք գնացող քեշը։ Անհպում և առցանց վճարումների առաջատարը տեղում չի կանգնում և շարունակում է կատարելագործել մեր անհպում ապագան։ Եթե ավելի ուղիղ խոսենք, տասով զրո է անում քեշին։ Ներկայացնում ենք կանխիկի հետ առնչվող տասը խնդիր, որոնք լուծում է Idram-ը։

 

1․ Պաշտպանվել մանրէներից ու բակտերիաներից. Իդրամի QR/NFC և online checkout անհպում վճարումներն իսկապես փրկություն են

Թղթադրամը և մետաղադրամները կրում են մանրէներ և բակտերիաներ, որոնք կարող են վնասակար լինել առողջության համար։ Ուսումնասիրություններից մեկի արդյունքում պարզվել է, որ նույն թղթադրամը տարվա ընթացքում ձեռքից ձեռք է փոխանցվում առնվազն 55 անգամ, այսինքն՝ շաբաթական առնվազն մեկ անգամ։ Թղթադրամի գրեթե բոլոր ուսումնասիրությունները հայտնաբերել են ակտիվ բակտերիաներ, որոնք վիրուսի տարածման պատճառ կարող են հանդիսանալ, իսկ կանխիկի մանրէազերծումը միջին քաղաքացու համար գործնականում գրեթե անհնար է կամ շատ բարդ։ 2020-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնիսկ խորհուրդ տվեց հնարավորինս զերծ մնալ կանխիկ գումարի կիրառումից։ Դա հնարավոր է Իդրամի միջոցով. 4400-ից ավելի վաճառակետերում, այդ թվում՝ սուպերմարկետներում, դեղատներում, ինչպես նաև 400-ից ավելի առցանց խանութներում Իդրամով անհպում վճարման լուծումներն ամբողջությամբ բացառում են կանխիկի կիրառությունը՝ այսպիսով դառնալով առողջության անվտանգության երաշխիք։

Idram 1:0 Cash

 

2․ Արագություն և հարմարավետություն. Իդրամը ժամանակ և տարածություն չի ճանաչում

Լինի վարկի մարում, փոխանցում ընկերոջը, թե վճարում խանութի դրամարկղում, այդ ամենն Իդրամով շատ ավելի արագ և հարմար է, քան կանխիկով։ Պատկերացնու՞մ եք՝ հաց գնելիս գանձապահին պետք է փոխանցել թղթադրամը, որից հետո պետք է սպասել, որ վերջինս գումարը մուտքագրի դրամարկղ, հաշվի մանրը, վերադարձնի, որից հետո մի հատ էլ պետք է հաշվել մանրը և տեղավորել դրամապանակում։ Փոխարենը՝ մի քանի քլիք և վճարումը կատարված է։ Եվ դրան չի խանգարի նույնիսկ տանը մնացած դրամապանակը, քանի որ ամեն ինչ սմարթֆոնի
մեջ է։ Իդրամով կյանքը հե՜շտ ա։

Idram 2:0 Cash

 

3․ Թեյավճար. էլեկտրոնային թեյավճարը վաղուց իրականություն է

Հայերս սիրում ենք գնահատել լավ սպասարկումը։ Բայց երբեմն առաջանում են խնդիրներ։ Եթե մի ժամանակ անկանխիկ վճարումից հետո անհրաժեշտ էր մի հատ էլ մանր գտնել թեյավճար թողնելու համար (իհարկե, լավ սպասարկման դեպքում), ապա Իդրամն այդ խնդիրն էլ է լուծել։ Իդրամով սննդի և ռեստորանային ցանցի բազմաթիվ կետերում վճարելիս կարող ես ընտրել առաջարկվող թեյավճարի չափը (5%, 10%, 15%), կամ ձեռքով մուտքագրել այն գումարը, որը ցանկանում ես թողնել աշխատակցին։ Եվ վստահ եղիր, որ թեյավճարը կհասնի հասցեատիրոջը։

Idram 3:0 Cash

 

4․ Օնլայն բանկինգ. բանկն այնտեղ է, որտեղ դու ես

Կար ժամանակ, երբ երանության գագաթնակետը բանկի մասնաճյուղի՝ բնակավայրիդ մոտ լինելն էր։ Բարեբախտաբար, հիմա բանկի աշխարհագրական դիրքը ոչ մի էական նշանակություն չունի։ Հիմա բանկն այնտեղ է, որտեղ դու ես։ Իդրամի «Բանկինգ» բաժինը հնարավորություն է տալիս դառնալ IDBank-ի հաճախորդ, պատվիրել տարատեսակ բանկային քարտեր, դրամով կամ արտարժույթով հաշիվներ բացել, ավանդներ ներդնել, ստանալ առցանց վարկ։ Արտարժույթի փոխարկումն էլ կատարվում է արտոնյալ պայմաններով։ Չէ, չէ, սա ուտոպիա չէ, այս ամենն իրականություն է, որին մասնակից լինելու համար հարկավոր է ունենալ ընդամենը սմարթֆոն և ինտերնետ։

Idram 4:0 Cash

 

5․ Թվային ապառիկ. ստացիր հիմա, վճարիր հետո

Պատկերացրու՝ փողոցում քայլելիս սիրելի բրենդային խանութի ցուցափեղկում տեսնում ես երազանքներիդ հագուստը կամ էլ ամենանորաձև պայուսակը, բայց գումարը չի բավականացնում. մինչև ամսվա վերջ դեռ ապրել է պետք, ընկերոջից էլ պարտք չես ուզում խնդրել։ Բայց չէ՞ որ գրպանում, հեռախոսի մեջ կա անփոխարինելի Idram&IDBank հավելվածը։ Ռոքեթ Լայնով կարելի է գնել ցանկացած ապրանք, ստանում ես նույն պահին, վճարում ես հետո՝ 3 կամ 6 ամսվա ընթացքում։ Ավելին, բազմաթիվ վայրերում նույնիսկ տոկոս չես վճարում, պարզապես 1, 2, 3 կամ 6 ամսվա ընթացքում վճարում ես նույն գինը։ Հա, ի դեպ, մոտ արի, ականջիդ բան ասեմ։ Նույնիսկ խանութի աշխատողը չի իմանում, որ թվային ապառիկով
ես վճարել։

Idram 5:0 Cash

 

6․ Գործարքների պատմություն և կտրոնների պահպանում. բոլոր վճարումներին հետևելու հնարավորություն

Ընդհանրապես անհրաժեշտ չէ հաշվել դրամապանակիդ կամ բանկային հաշվիդ առկա գումարը։ Իդրամով հանգիստ կարող ես հետևել քո կատարած վճարումներին և գործարքներին և
մշտապես կառավարել անձնական ֆինանսներդ։ Մաշված և խունացած կտրոններ և անդորրագրեր պահելու կարիք ևս չկա։ Քո ամբողջ գումարը քո Իդրամ հաշվին է։ Կարող ես կցել քո բոլոր բանկային քարտերը, այդ թվում և արտասահմանյան թողարկման, ինչպես նաև բացել հաշիվներ, ավանդներ IDBank-ում, ստանալ առցանց վարկ և շատ ավելին հավելվածի «Բանկինգ» բաժնում՝ առանց տնից դուրս գալու։

Idram 6:0 Cash

 

7․ Իդրամից Իդրամ՝ 0% միջնորդավճարով

Պատկերացրու՝ գործընկերներով լանչել եք և հաշիվը փակելու համար գումար հավաքելը, այն էլ սրճարանում՝ բոլորի աչքի առջև, համաձայնիր՝ ամենահաճելի իրավիճակներից չէ, հատկապես, երբ մանրը վերադարձնելու պահն է գալիս։ Փոխարենը գործընկերներդ գումարը կարող են իրենց Իդրամ հաշվից փոխանցել քո Իդրամ հաշվին, ընդ որում առանց որևէ միջնորդավճարի։


Ի դեպ, Իդրամ հաշվից Idram Rocket Visa քարտին և հակառակը նույնպես փոխանցումները կատարվում են առանց միջնորդավճարի։

Idram 7:0 Cash

 

8․ Խմբային վճարումներ. բոլոր վճարումները կարելի է կատարել մեկ կոճակով

Փոստ, բանկ, ջրի կամ գազի տեսուչ, հին ցուցակներ, սևացած կոպեկներ։ Գնալ հասնել մոտակա տերմինալին, հերթով վճարել, հատ-հատ թղթադրամները մուտքագրել, վերջում էլ մանր
չստանալ։ Բայց ինչո՞ւ այդքան չարչարվել ու նյարդայնանալ։ Իդրամում մի քանի քլիքով կարելի է ստեղծել խումբ ու ամեն ամիս մի կոճակով վճարել բոլոր կոմունալները։

Idram 8:0 Cash

 

9․ «Փոխանցումներ դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ»

Անցել են ժամանակները, երբ Ռուսաստան փող ուղարկելու կամ էնտեղից գումար ստանալու համար անհրաժեշտ է գնալ բանկ կամ մոտակա փոստի բաժանմունք կանխիկով գումար վերցնելու կամ էլ մուտքագրելու համար։ Երբ քեշի փոխարեն օգտագործում ես Իդրամ, այդ հարցն էլ է հեշտ լուծում ստանում։ Հայաստանից փոխանցումն արվում է տանը նստած՝ Իդրամով։ Նույն Իդրամով կարելի է կառավարել IDBank-ի հաշվին IDpay-ով փոխանցված գումարը։ Բանկային ու փոստային հերթերը մնում են հին ժամանակներում։

Idram 9:0 Cash

 

10․ Անվտանգություն. տվյալների ու համակարգի բազմաստիճան պաշտպանություն

Մեր թվային իրականությունում խիստ կարևոր է անձնական տվյալների պաշտպանվածությունը։ Անձնական ֆինանսների դեպքում՝ առավել ևս։ Իդրամում հաշիվները պահպանված են գաղտնաբառով և PIN կոդով, իսկ քարտային գործարքների անվտանգությունն ապահովում է 3D Secure համակարգը։ Նաև անձնական տվյալներն ու բոլոր գործարքները պաշտպանված են Secure Socket Layer (SSL) տեխնոլոգիայով՝ բարձր պաշտպանվածություն ունեցող 128-բիթանոց կոդավորմամբ, որը 100%-ով ապահովում է ինֆորմացիայի անվտանգ հոսքն օգտատիրոջից դեպի սերվեր և հակառակը՝ բացառելով որևէ երրորդ կողմի միջամտությունը:

Idram 10:0 Cash