Օղակաձև զվարճարան
Երեխաներ

Օղակաձև զվարճարան

«Օղակաձև Զվարճարան» միջոցառումների շարքը տեղի ունեցավ հունիսի 1-ին՝ Օղակաձև այգու չորրորդ հատվածում։

Լուսանկարները՝ Կարեն Սարդարյանի

Միջոցառումը կազմակերպվել էր «Գրին Ռոք» հիմնադրամի կողմից՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և գործընկեր կազմակերպությունների՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ), Mama Forum-ի, Dacha Camp-ի, KAP Community-ի, Garage Vinyl Community-ի, Medina-ի և Luys Yoga Studio-ի համագործակցությամբ։

 

 



Միջոցառման նպատակն էր միավորել տարբեր տարիքային խմբերի երեխաներին և նրանց ծնողներին այգու տարածքում և ընդգծել այգու ներուժը՝ որպես արդիական վայր հանրային միջոցառումների, հասարակական շարժի և ակտիվության համար։ Այն միևնույն ժամանակ միտված էր հրավիրել ուշադրությունը Օղակաձև այգու չորրորդ հատվածի անբարեկարգ վիճակի վրա։

 

 

 



«Օղակաձև Զվարճարանը» ցույց տվեց, որ հանրային տարածքները կարելի է օգտագործել ստեղծարար, անվտանգ և ներառական ձևով՝ խթանելով սոցիալական ներառականությունը, համայնքային կապերի ամրապնդումը, երեխաների և երիտասարդների զարգացումը, ինչպես նաև ֆիզիկական ու հոգեկան առողջության պահպանումն ու մշակութային և ստեղծարար գործունեության առաջխաղացումը։

 

 

 

հավելյալ նյութեր