Փարաջանովի թանգարանի շենքի վերակառուցման առաջարկ
Փարաջանով 100

Փարաջանովի թանգարանի շենքի վերակառուցման առաջարկ

Ghulyan Architects ճարտարապետական արվեստանոցը ներկայացրել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի շենքի վերակառուցման՝ երրորդ հարկի ավելացման էսքիզային առաջարկ:

Աղբյուր՝ ghulyanarchitects.com

#Ճարտարապետություն #Թանգարաններ

2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։

Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag

Ինչպես նշվում է արվեստանոցի ֆեյսբուքյան էջում, ավելացվող հարկի արտաքին և ներքին ձևերը կազմակերպվում են երկու նրբագեղ պղնձե ծավալների և ապակեպատ բազալտե միջանցքի միաձուլման արդյունքում: Միջանցքը ձգվում է հարկի ողջ երկայնքով՝ իջնելով դեպի Արարատ լեռան տեսարանով դիտահարթակ: Նախագիծը, որը նախաձեռնվել է Փարաջանովի 100-ամյակի կապակցությամբ, միախառնում է տարածաշրջանի մշակութային մոտիվները՝ ստեղծելով Փարաջանովի էության և անհատականության տեսողական վկայություն՝ միաժամանակ բավարարելով թանգարանի ֆունկցիոնալ կարիքները:

 

 

 

 

Սերգեյ Փարաջանովի թանգարան, հիմնադրվել է 1988 թվականին Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում կազմակերպված Սերգեյ Փարաջանովի գործերի Հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո։ «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում հատկացվեց երկու կից կառույց՝ Փարաջանովի բնակության և թանգարանի համար։ Սակայն թանգարանը բացվեց միայն 1991 թվականի հունիսին՝ Փարաջանովի մահից մի տարի անց։

 

 

 

 

հավելյալ նյութեր