Պատկերապատում
20.01.2021
Պարտէզ. հավանաբար առաջին հայալեզու կոմիքսը
Հավանաբար առաջին հայալեզու կոմիքսը՝ պոլսահայ մանկական ամսագրից, 1946 թ․։
Լուսանկարները՝ tert.nla.am
ԵՐԵՎԱՆ #54 | 2019
1946–50 և 1958–62 թվականներին Ստամբուլում լույս տեսնող «Պարտէզ» մանկապատանեկան շաբաթաթերթում տպագրվում էին պատմվածքներ, դասականների տեքստեր, ուսուցողական հոդվածներ, խաչբառեր ու հանելուկներ։ Բայց հրատարակության առանձնահատկություններից մեկը պատկերապատումներն էին։
Դրանք շատ էին հատկապես առաջին թողարկումներում. արդեն գունավոր շապիկից ընթերցողին դիմավորում էին 24-ամյա պոլսահայ նկարիչ Ժակ Իխմալյանի ստեղծած կոմիքսները, օրինակ՝ Պօպի շնիկի մասին։ «Պարտէզի» այլ կոմիքսային հերոսներից էին, օրինակ, Տորք Հսկան, որը զբաղեցնում էր շապիկի վերջին էջը, և Լոլիկ-Եղիան ու Մժեղ-Արան, որոնց արկածները սակայն ներսի էջերում էին ու սև-սպիտակ էին։