ՊԱՏԻ ՀԵՆՔԸ | դրվագ 5
Ռեյվ

ՊԱՏԻ ՀԵՆՔԸ | դրվագ 5

Մայիսի 7-ին Պատի Հենքը վերադառնում է Հայֆիլմ Կինոստուդիա՝ հոբելյանական 5-րդ դրվագով: Պատմում ենք, թե ինչու չի կարելի բաց թողել այս երեկոն։ 

#Ռեյվ

ՊԱՏԻ ՀԵՆՔԸ | դրվագ / ep. 5

Մայիսի 7, 21։00, Հայֆիլմ։

 

Line-up:
• Dale b2b Black Icon
• Cosmonaut (Tallinn)
• Supacooks
• Jay Lumen (Budapest)
• M'ad

 

Տոմսեր.
«Early Bird»՝ 5000 դր. | սպառված
II փուլ՝ 7000 դր. | սպառված
III փուլ՝ 9000 դր. | հասանելի են մինչև 07.05.22 (17:00)
Մուտքի մոտ՝ 12.000 դր.՝ face control-ն անցնելուց հետո

Մանրամասներ

2018 թվականի մարտի 9-ին՝ DJ-ների միջազգային օրվա կապակցությամբ, Հայֆիլմի տարածքում տեղի ունեցավ առաջին Պատի հենքը։ Դա Kitchen Recordsings լեյբլի և DJ-ների հայկական ասոցիացիայի մեծ նվերն էր էլեկտրոնային երաժշտության սիրահարներին։ 

 

Kitchen-ի հիմնադիր Վարդան Dale-ի համար սա, և դրան հաջորդած մյուս Հենքերը, պարզապես տժժիկներ չեն․ «Պատի հենքի» տիպի ծավալուն իվենթները մեծացնում են հետաքրքրությունն ու վստահությունը երկրի երաժշտական ոլորտի հանդեպ, իսկ դրսից ժամանած արտիստի դրական փորձառությունը ձևակերպում է երկրի դրական կերպարն աշխարհի տարբեր կետերում։

 

 

Այս մայիսի 7 Հայֆիլմում տեղի կունենա արդեն 5-րդ Պատի Հենքը։ Ինչպես և 2018-ին, այնտեղ կնվագեն Kitchen-ի ակունքներում կանգնած Dale-ն ու Supacooks դուետը, նրանց կմիանան M'ad-ն ու Black Icon-ը, իսկ դրսից լայնափը կլրացնեն հատուկ հյուրեր Cosmonaut-ը (Տալլիննից) և Jay Lumen-ը {Բուդապեշտից)։ 

 

Cosmonaut-ն իր կարիերան սկսել է դեռ 90-ականներին ու արագ դարձել Արևելյան Եվրոպայի էլեկտրոնային աստղերից մեկը։ Նախ նրա սեթերը հայտնվեցին թեմատիկ չարթերում, հետո եղան ելությները Love Parade-ում ու KaZantip-ում։ Այժմ Cosmonaut-ը Գոայի տեխնո շարժման առաջատարներից է։ 

 

Cosmonaut-ի թարմ սեթերից մեկը Գոայում

 

Ջեյ Լյումենը՝ Արևելյան Եվրոպայից մեկ այլ աստղային DJ, 2010-ականներին մի քանի անգամ արժանացել է տարվա անդերգրաունդ DJ մրցանակին, ինչպես նաև հայտնվել թեքնո և թեք-հաուս ժանրերի վաճառքների առաջատարների թվում։ 

 

Jay Lumen-ի ելույթը Բուդապեշտի Sing Sing Hall ակումբում

հավելյալ նյութեր