Պատի հետևում
Ճարտարապետություն

Պատի հետևում

TL Bureau և Tarberak Architectural Studio արվեստանոցների համատեղ նախագիծը։

Նկարները՝ 
TL Bureau, Tarberak

 

#Ճարտարապետություն #Կենտրոն 

#Ճարտարապետություն

Երեկ TL Bureau ստուդիայի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Tarberak-ի հետ համատեղ ստեղծված՝ Կասկադի մերձակայքում հանրային տարածքի այս նախագիծը։ Նախապես նշենք, որ սա առայժմ միայն առաջարկ է և իրագրոծման վերաբերյալ հստակ տեղեկություններ առայժմ չկան։

 

Նախագծի նկարագրությունը

Այսօր քաղաքները մրցում են ապագայի ամենակարևոր ռեսուրսի` երիտասարդ ուղեղների համար։ Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մարդու կապվածությունը մոլորակի որոշակի կետի հետ երկրորդական է դառնում՝ բնակության և աշխատանքի վայրի ընտրությունը կախված է նախկինում վճռորոշ կարևորություն չունեցող գործոններից:

 

 

 

Քաղաքը կարող է գրավել կամ վանել նոր սերնդին քաղաքային բարեկեցիկ միջավայրով՝ դրա մատչելի, անվտանգ, հարմարավետ ու հագեցված լինելով: Հանրային վայրերը, զբոսայգիները, ճիշտ նախագծված փողոցները դառնում են ֆինանսական կայունության գրավական՝ դառնալով գրավիչ տնտեսապես ակտիվ բնակչության համար։

 

Այսպիսով, որքան հաջողակ է քաղաքն, այնքան ավելի մտածված և որակով է օգտագործվում նրա յուրաքանչյուր սանտիմետր տարածքը։ Հատկապես, դա տեսանելի է քաղաքի ամենաթանկարժեք հատվածում՝ կենտրոնում։

 

Behind the wall նախագիծը TL Bureu և Tarberak Architectural Studio ճարտարապետական արվեստանոցների համագործակցության արդյունքն է, որի նպատակն է ցուցադրել Երևանի գրավիչ լինելու հնարավորությունները՝ ներուժը, ռեսուրսները, համեստ ներդրումների շնորհիվ զարգացման հնարավորությունները։

 

 

Կասկադի կառուցմամբ խաթարվել է իր տեղակայման բլրի «սոցիալական կապերի» ամբողջականությունը։ Այն Երևանի հանրային գոտիներից ամենագրավիչն է, քաղաքի մագնիսն, ինչպես նաև կենտրոնը քաղաքի «վերին» թաղամասերի հետ ուղղահայաց կապերն ապահովողը։ Կասկադը միաժամանալ կտրում է մի քանի փողոցների հորիզոնական կապը, եւ դրանով արգելակում նրանց զարգացումը։ Ի դեպ, Կասկադի զարգացումը նույնպես, փաստորեն, կանգ է առել։ Միաժամանակ Կասկադը իր ներկա վիճակով հասել է իր զարգացման գագաթնակետին, իսկ նրա շրջապատող տարածքը, բլուրն ի վեր, պատված է սեփական տներով և փաստացի քաղաքի համար ոչինչ չի գեներացնում։

 

Այդ կապի վերականգնման հանար անհրաժեշտ են հարմարավետ և լուսավորված հարթակներ, աստիճաններ և թեքահարթակներ։ Դրանք արդեն իսկ բավարար կլինեն, Կասկադի գործարար ակտիվությունը դեպի հարակից թաղամասեր ուղղորդելու համար։ Դա կօգնի ամբողջականացնել նաև տարածքի միասնականությունը և խոշոր մշակութային ռեսուրսը։

 

Մատենադարանի և Կասկադի միջև (դրանց անմիջական հարևանությամբ) գտնվում են մի շարք թանգարաններ, թատրոններ և ԳԵղարվեստի ակադեմիան։ Նախագահական նախկին նստավայրի, այժմյան Պետական վերահսկողական ծառայության տարածքում, պարսպից ներս թաքցված է կանաչ տարածություն։ Այն հնարավորություն ունի վերածվելու հրաշալի հանրային տարածքի՝ դասախոսությունների և կինոդիտումների հարթակով, Կենտրոնի բնակիչների և զբոսաշրջիկների համար հարմարավետ զբոսայգու, թանգարանների միասնական տեղեկատվական կենտրոնի (այստեղ կարող է տեղակայվել միասնական թանգարանային դրամարկղը), ինչպես նաև՝ Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների համար ստեղծագործական տարածքի։

 

Նախագծով առաջարկվում է պատի ապամոնտաժման միջոցավ կանաչ գոտին վերադարձնել քաղաքին և այստեղ հիմնել նոր՝ հանրային կենտրոն։

 

 

Հանգույցելով Կասկադը, հարակից փողոցները և Մատենադարանը որակյալ քաղաքային միջավայրի միջոցով՝ Երևանը կստանա նոր հանրային կենտրոն, նոր կապեր, ինչպես նաև հնարավորություններ՝ ավելացնելու ներդրումային, տնտեսական և տուրիստական պոտենցիալը, ինչպես նաև այն ավելի գրավիչ դառնալու սեփական բնակիչների համար։

հավելյալ նյութեր