«Փայլոու» ամանորյա մյուզիքլ | մինչև հունվարի 14-ը
Իրադարձություն

«Փայլոու» ամանորյա մյուզիքլ | մինչև հունվարի 14-ը

Աննախադեպ մյուզիքլը կմնա բեմում ևս մեկ շաբաթ։

Մյուզիքլի գործողությունները տեղի են ունենում մի դպրոցում, որտեղ արգելված է երազել: Դպրոցի տնօրեն Մս․ Չարիսը իր օգնական Մռայլոուի հետ կարողանում է հատուկ սարքի միջոցով հայտնաբերել ցանկացած երազանք, որը ծնվում է երեխաների մտքում և սրտում: Դպրոցի աշակերտներից մեկը՝ տասնամյա Ալեքսը, Ամանորի նախօրեին տեղեկանում է, որ ինքը չի կարող գնալ տուն, որովհետև իր ծնողները չեն հասցնում գալ իր հետևից ձնաբքի պատճառով, և Ամանորին ինքը չի կարող լինել տանը։ 

 

Ինչպես նշում են հեղինակները, սա հայկական իրականությունում նոր նշաձող սահմանած օրիգինալ մյուզիքլ է՝ գրված նոր սցենարով, լիբրետոյով, երաժշտությամբ, խորեոգրաֆիայով և ռեժիսորական լուծումներով, սիկ ներկայացումն ամբողջությամ կատարվում է կենդանի ձայնով«: Բազմաձայնություն երգող երեխաներն ու արտիստները նաև պարում են ինչպես պրոֆեսիոնալներ: «Ունենք երգող ու պարող երեխաների նոր սերունդ, ինչը առանձնակի ձեռքբերում է մեզ համար», ասում է լիբրետոյի հեղինակ Գրիգոր Կյոկչյանը։ 

 

 

Բեմադրող ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան, երկրորդ ռեժիսոր՝ Լիգիա Վարդանյան, դերերում՝ Արսեն Գրիգորյան, Ռոբերտ Խաչատրյան, Ալեքս Մակարյան, Աննա Լառայ, Գևորգ Դավթյան: Կոմպոզիտոր՝ Լիլիթ Նավասարդյան, լիբերտո՝ Գրիգոր Կյոկչյան, ձայնագրում և միքսում՝ Սերգեյ Հովհաննիսյան: Մեբադրող խոերոգրաֆ՝ Հովհաննես Սարգսյան,  սցենարի հեղինակ՝ Աշոտ Աբրահամյան, սցենոգրաֆիա՝ Մկրտիչ Շեխյան: 

 

Զգեստների դիզայներ՝ Արամ Նիկոլյան, դեկորացիաների արտադրություն՝ STAGE STYLE DESIGN, վիզուալ հաղորդագրության մասնագետ՝ Դավիթ Փարթամյան: Ձայնային ձևավորում՝ Տիգրան Կուզիկյան, վիզուալ էֆֆեկտներ՝ ՖՐԱԳՄԵՆՏ ՓՐՈԴԱԿՇՆ: Արտադրության ղեկավար՝ Արթուր Ջուլհակյան, գծային պրոդյուսեր՝ Անուշ Վարդանյան, երաժշտական պրոդյուսեր՝ Գրիգոր Կյոկչյան: Գլխավոր պրոդյուսեր՝ Ռուդիկ Տեր-Գալստյան: