Առաջին պետթատրոն, 1920-ականներ
Կադրերի բաժին

Առաջին պետթատրոն, 1920-ականներ

1922 թվականին Երևանում հիմնադրվեց Առաջին պետթատրոնը (1937 թվականից կոչվեց դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի անունով)։

Լուսանկարները՝ HinYerevan.com, Գաբրիել Սունդուկյանի անվան պետական դրամատիկական թատրոնի արխիվ

 

ԵՐԵՎԱՆ #61 | 2020

#ՀինԵրևան

Նորաստեղծ թատրոնը զբաղեցրեց Ստեփան Շահումյան փողոց 4 հասցեում տեղակայված քաղաքային ակումբի շենքը (հետագայում այդ հասցեն զբաղեցրեց Պարոնյանի անվան թատրոնը), իսկ թատերախումբը կազմվեց Թիֆլիսի՝ Ստեփան Շահումյանի անվան «Որոնումների թատրոնից» տեղափոխված դերասաններից ու ռեժիսորներից։ Մասնավորապես, պետթատրոնը գլխավորեց «Որոնումների» համահիմնադիր Լևոն Քալանթարը։ Հենց նա էլ բեմադրեց Առաջինի անդրանիկ ներկայացումը՝ Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն», որի պրեմիերան տեղի ունեցավ 1922 թվականի հունվարի 25-ին։

 

Image for post

 

Մինչ այդ պիեսը ցուցադրվել էր նախ 1871 թվականին Թիֆլիսում, որտեղ տեղի են ունենում գործողությունները (մեկ օրում վաճառված տոմսերով և շլացուցիչ հաջողությամբ), ապա նաև Մոսկվայում (ռուսերեն), Քութաիսիում (վրացերեն), Բաքվում (ադրբեջաներեն)։ 

Image for post

Սունդուկյանի հռչակավոր հերոսի և Մայր թատրոնի կապն ավելի ամրապնդվեց 1976-ին, երբ թատրոնի այգում բացվեց Պեպոյի արձանը (քանդակագործ՝ Արա Հարությունյան)։