Prime Casual Wear-ի ու ԵՐԵՎԱՆի նոր շապիկը
Շապիկ

Prime Casual Wear-ի ու ԵՐԵՎԱՆի նոր շապիկը

Prime Casual Wear-ը հայկական արտադրության հագուստի բրենդ է, որն առանձնանում է շապիկների յուրօրինակ տպագրություններով։ Այս տարի բրենդն ու ԵՐԵՎԱՆ ամսագիրը մեկնարկել են իրենց համագործակցությունը։

Prime Casual Wear-ի օնլայն խանութը

 

Հասցեներ՝ 📍Աբովյան 20 / 📍Իսահակյան 3 / 📍Գարեգին Նժդեհ 2

#Դիզայն

Prime-ի առաջին խանութը բացվել է 2019-ին։ Նախապայամններից մեկը հայկական արտադրության գունավոր ու մատչելի ամենօրյա հագուստի պակասն էր։ Ընկերության հիմնադիր Սոնա Բուլգադարյանը, որ վաղուց էր մտածում սեփական արտադրություն հիմնելու մասին, կտորի ներկրող ծանոթից իմացավ, որ իր ներկրած գունավոր կտորները չեն վաճառվում․ «Գնացի դրանք տեսնելու ու համոզվեցի, որ շատ որակյալ են, արդեն պատկերացրի՝ ինչ գեղեցիկ շապիկներ կարելի է դրանցից կարել, ստանալ հետաքրքիր տպագրություններ: Այդտեղից ծնվեց Prime Casual Wear-ը ստեղծելու գաղափարը»:

 

Գնել շապիկը Prime Casual Wear-ի կայքից

 

Այսօր Prime-ի արտադրանքը ներկայացված է երեք խանութներում՝ Իսահակյան 3, Գարեգին Նժդեհ 2 ու Աբովյան 20 հասցեներում։ Երեք խանութներում էլ վինտաժային տրամադրություն է տիրում․ մինչ ընտրում եք բազմազան տեսականիից ձեզ հարմար շապիկը, օդը լցվում է ռետրո մեղեդիներով՝ 1943 թվականի վինիլային նվագարկիչից, որը Սոնայի սիրելի պապիկի նվերն է խանութի բացման առթիվ։ 

 

 

 

Այդ սքանչելի պատկերը լրացնելու համար մնում է միայն թերթել ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագրի նոր թողարկումը, որը մշտապես հասանելի է Prime-ի բոլոր խանութներում։ Ի դեպ, այս տարվանից, ամսագիրն ու Prime Casual Weary սկսել են վաղուց հասունացող համագործակցությունը։ Ամռանը լույս տեսավ առաջին շապիկը, որին պատկերված է սիրված ամսագրի միանգամից ճանաչելի տարբերանշանը՝ երևանյան գինին վայելող մարդուկի զուգակցությամբ։ 

 

Գնել շապիկը Prime Casual Wear-ի կայքից

 

Հաջորդիվ նախատեսվում են ԵՐԵՎԱՆի հանրահայտ նկարազարդումներով շապիկներ ու հուդիներ։ Այս համագործակցությունը լիովին համապատասխանում է Prime Casual-ի գլխավոր գաղափարին․ ոգեշնչել համարձակ մարդկանց, ովքեր գիտեն ինչպես սիրել Հայաստանը: 

 

Հետևե՛ք թարմացումներին։ 

 

հավելյալ նյութեր