Երևանում մեկնարկում է Գեղարվեստական տպագրության միջազգային չորրորդ բիենալեն
Փառատոն

Երևանում մեկնարկում է Գեղարվեստական տպագրության միջազգային չորրորդ բիենալեն

Սեպտեմբերի 8-ից նոյեմբերի 8-ը «Ազնավուր» կենտրոնում չորրորդ անգամ կիրականացվի «Գեղարվեստական տպագրության Չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023» լայնածավալ ծրագիրը։ ԵՐԵՎԱՆն ու բիենալեի կազմակերպիչ Սոնա Հարությունյանը պատմում են միջոցառման մասին։

Տեքստը՝ Շուշանիկ Փափազյանի

 

Լուսանկարները՝ «Մշակույթների երկխոսություն»

#Արվեստ

 

2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։

 

Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag

«Գեղարվեստական տպագրության Չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023»-ի ընթացքում («Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և իրագործմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայաստան համահայկական հիմնադրամի հովանավորությամբ) Հայաստանը կհյուրընկալի աշխարհի 53 երկրի 353 փորագրանկարչի շուրջ 400 աշխատանք։ 

 

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը վստահ է՝ Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեն Հայաստանը հանրահռչակում է տարածաշրջանում գեղարվեստական տպագրության կենտրոն և համախմբում է գեղարվեստական տպագրության ոլորտում գործող, լայն ճանաչում վայելող փորագրանկարիչների։

 

Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի շրջանակում ցուցադրվող փորագրանկարները կատարված են գեղարվեստական տպագրության տարատեսակ տեխնիկաներով։ Վերջիններիս վերաբերյալ էլ կիրականացվեն տարաբնույթ աշխատարաններ, որոնց ընթացքում հայ և օտարազգի ուսանողներին, արվեստագետներին կընձեռվի հնարավորություն ծանոթանալ գեղարվեստական տպագրության տեխնիկաների բազմազանությանը՝ փայտափորագրություն, մեցոտինտ լինոփորագրություն, վիմագրություն, տառաշար փորագրանկար»։

 

 

 

Աշխատարաններ

Սոնա Հարությունյանի խոսքով, հրավիրված մասնագետների և մասնակիցների թիվը գերազանցել է սպասելիքները. «Գեղարվեստական տպագրության Չորրորդ միջազգային Բիենալե, Երևան 2023»-ի շրջանակում նախատեսված աշխատարանները վարելու են փորձառու մասնագետներ, նրանց թվում է գերմանացի պրոֆեսոր Ֆրանկ-Յոախիմ Գրոսմանը, Անա Վիվոդան, լեհ փորագրանկարիչներ Հենրիկ Կրոլիկովսկին ևՄագդա Շպլիտը, հոլանդացի Քերըլայն Քոենդերսը և այլք։ Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի կազմկոմիտեն սահմանափակել է վարպետաց դասերի մասնակցությունը, քանի որ միջազգային արվեստագետների կողմից նախանշվել է  8-12 մասնակից, իսկ գրանցվել ցանկացողները բազմաքանակ են»։ 

 

Լայնածավալ միջազգային փառատոնի ընթացքում նախատեսված է 6 աշխատարան՝ սեպտեմբերի 9-ից մինչև 17-ը, որոնց ընթացքում արվեստասեր հանրությունը  կծանոթանա գեղարվեստական տպագրության զարգացման միտումներին և արդի իրավիճակին։ 

 

«Մեցոտինտ տեխնիկայով տպագրությունը հազվադեպ է կիրառվում Հայաստանում։ Մենք հրավիրեցինք գեղարվեստական տպագրության շուրջ քառասուն տարվա փորձառությամբ նիդեռլանդացի արվեստագետ Քերըլայն Քոենդերսին, որն իր աշխատարանի ընթացքում անդրադարձ կկատարի գեղարվեստական տպագրության մեցոտինտ տեխնիկայի պատմությանը և  նախատեսված գործիքների միջոցով կներկայացնի տվյալ տեխնիկայի կիրառմամ համար անհրաժեշտ մասնագիտական հմտությունները»,֊ նշում է Սոնա Հարությունյանը։ 

 

Մասնակիցներ և մրցանակներ

Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադիրը վստահ է, որ այսօր իրենք հասել է իրենք կարող են ամրագրել նպատակներից մեկը՝ Հայաստանը դարձնել առվել մրցունակ ոլորտում․ «Այս տարի փառատոնի նախնական փուլին ներկայացվել է 1500 փորագրանկար, որոնցից միջազգային ժյուրին ընտրել է 353-ը։ Մանակիցների քանակով Լեհաստանը զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ 46 արվեստագետ, երկորդ հորիզոնականում Հայաստանն է՝ 39։ 

 

Մրցութային փուլի համար ընտրված աշխատանքները ցույցադրվելու են «Ազնավուր» կենտրոնում, որի տարածքն ամբողջությամբ տրամադրվել է բիենալեի իրականացման համար։ Ներքին հարդարման և ցուցադրության ներկայացման համար ճարտարապետական լուծումներ առաջարկեց snkh. ճարտարապետական արվեստանոցը, իսկ գեղարվեստական ձևավորման համար օգտագործվել են հայտնում գրաֆիկ-դիզայներ Սարգիս Անտոնյանի առաջարկները։

 

«Գեղարվեստական տպագրության Չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023»-ի միջազգային ժյուրիի անդամներն ավարտական քննարկման արդյունքում սեպտեմբերի 8-ին և 9-ին կընտրեն մրցանակակիրներին, որոնց կշնորհվի չորս հուշամեդալ։ Մրցանակների հեղինակը քանդակագործ Մանվել Մաթևոսյանն է։

 

Ժյուրիի կազմն ընդգրկում է աշխարհի տարբեր անկյուններից անվանի վարպետների` Կրակովի Յան Մատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիայի «Գեղարվեստական տպագրության» ամբիոնի ղեկավար պրոֆեսոր, դոկտոր Մաթեուշ Օտրեբայի նախագահությամբ։ 

 

 

 

Բիենալեի ընկերները

Արդեն չորրորդ անգամ իրականացվող երևանյան բիենալեն ձեռք է բերել հավատարիմ աջակիցներ, որոնք ներգրավվել են տարբեր ձևաչափերի ներքո՝ ժյուրիի կազմում ընդգրկվելուց մինչև հատուկ հյուրեր։ Սոնա Հարությունյանը պատմում է, որ նախորդ տարվա բիենալեի ավարտից հետո մասնակիցների 80 տոկոսը (Նիդեռլանդներից, Չինաստանից, Լեհաստանից, Հնդկաստանից և այլն) ցանկություն են հայտնել նվիրաբերել իրենց աշխատանքները Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հավաքածուին։ 

 

«Երևանյան բիենալեն իր շուրջ միավորում է հայ և օտարազգի փորձառու մասնագետների, որոնք Հայաստանի մասին լսելիս իսկույն համաձայնում են ժամանել Երևան և ևս մեկ անգամ մասնակցել բիենալեին՝ իրենց ներդրումն ունենալ բազմաշերտ ծրագրի կայացման գործում»։ 

 

 

Մշակութային իրադարձությունը՝ աշխարհին ուղերձներ ուղարկելու միջոց 

Այս տարի բիենալեի շրջանակում սեպտեմբերի 12-17-ը տարածաշրջանում առաջին անգամ կանցկացվի «Հայաստանը` տարածաշրջանում Գեղարվեստական տպագրության կենտրոն» խորագրով միջազգային համաժողովը, որին ներկա է գտնվելու 30 երկրից գեղարվեստական տպագրության ավելի քան 50 փորձագետ։ Թեև այս տարի, ըստ կազմակերպչի, Հայաստանի համար դժվարին քաղաքական մարտահրավերի համատեքստում առավել բարդ էր հետամուտ լինել կազմակերպչական աշխատանքներին, այնուամենայնիվ, հայկական կողմը ձեռնամուխ եղավ երևանյան բիենալեի իրականացման գործընթացին։ 

 

Հարությունյանը վստահ է, որ որևէ մշակութային իրադարձություն չի կարող զերծ մնալ քաղաքական իրադարձությունների ազդեցությունից և սա է հիմնական պատճառներից մեկը, որ այս տարվա բիենալեի ընթացքում հայկական կողմը նախատեսում է միջազգային համաժողովի հյուրերին հաղորդակից դարձնել  արցախյան խնդրին։ «Բիենալեի բացման հանդիսավոր արարողությանը նախատեսված էր Արցախի Ջազ նվագախմբի ելույթը՝  Տիգրան Սուչյանի ղեկավարությամբ։ Ցավոք, այս համագործակցությունն ապաշրջափակման հետևանքով իրագործելի չէ և Տիգրան Սուչյանը կներկայա «Դիալոգ պրոջեքթ» երաժիշտների կազմով։ Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեն հարթակ է նաև բարձրաձայնելու տարածաշրջանում կատարվող իրադարձությունների մասին»։

հավելյալ նյութեր