Փշոտ շապիկներ
«Ոզնի» երգիծական հանդեսի խոսուն շապիկները։
ԵՐԵՎԱՆ #77 | 2022
Հայկական գլխավոր երգիծական հրատարակությունը՝ «Ոզնի» հանդեսը, լույս էր տեսնում 1954 թվականից։ Ինչպես նշվում էր խորհրդային հանրագիտարաններում, «Ծաղրի զենքով պայքարել է խորհրդային և նոր հայ իրականությանն անհարիր երևույթների դեմ, ծանակել բյուրոկրատներին, պաշտոնամոլներին, բանսարկուներին, օրինազանցներին և այլն»։ Ներկայացնում ենք հանդեսի շատ խոսուն շապիկներից մի քանիսը։

1954. Անդրանիկ թողարկում, «Ոզնուն» բարի ճանապարհ է մաղթում ռուսական հայտնի «Կրոկոդիլ» երգիծական հանդեսը

1954. Նա նույնպես կողմնակից է կոլեգիալ ղեկավարության
1965. Վերջապես գնաց։ Տեսնենք՝ էս տարի գլխիս ինչ է գալու |
1970. Մեկը՝ վճարող, տասը՝ ուտող |

1957. Գործում է կրկին, գործում անդադար, էն չքնաղ շենքի պատերն անկատար…

1970. Ղեկավար ապարատ
![]() |
![]() |

1959. Լոզունգները փակցրի, հիմա ազատ կարող եմ ձեռքերս լվալ

1981. -Է՞ս է ձեր բերածը, լոդրեր։
-Ի՞նչ ես տվել, որ ի՞նչ ես պահանջում։»



1955. Ֆերմայի վարիչը․ - Կնի՜կ, հասի՜ր, թե չէ էս սոված անասունները մեզ առանց խառը կանաչու կթողնեն․․․
|
1984. - Տղա ջան, Սահմանադրության շնորհիվ ձրի ուսում ստացար, ձրի հանգստաացր, անհոգ մեծացար, բոլոր իրավունքներից օգտվեցիր, գոնե պարտականություններիցդ մե՛կը հիշիր․․․ |
1988․ Ահա նոր ձևի վերակառուցում - թղթի վրա են հարցերը լուծվում․․․
|

1965. Վերջապես գնաց։ Տեսնենք՝ էս տարի գլխիս ինչ է գալու
1970. Մեկը՝ վճարող, տասը՝ ուտող


