Ռաֆո Իսրայելյանի արխիվը տեղափոխվել է Ճարտարապետության ինստիտուտ-թանգարան
Ռաֆայել Իսրայելյանի ստեղծագործական ժառանգությունն ու ողջ արխիվը՝ ճարտարապետության թանգարանում
Աղբյուր՝ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ֆբ-էջ
Ռաֆայել Իսրայելյանի ստեղծագործական ժառանգությունն ու ողջ արխիվը՝ ճարտարապետության թանգարանում է։
Իսրայելյանը 20-րդ դարի խոշորագույն հայ ճարտարապետներից է եղել։ Նրա նախագծերով ստեղծվել են, մասնավորապես, «Չարենցի կամար» հուշակոթողը, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը, Նկարիչների միության շենքըn Երևանում, Մայր Հայաստան կոթողի պատվանդանը և այլն։
Ինչպես հայտնում են թանգարանի ֆեյսբուքյան էջում, արխիվացման համապատասխան աշխատանքներից հետո այս ժառանգությունը հասանելի կլինի մասնագիտական շրջանակների և այցելուների համար՝ ավելի լավ հասկանալու 20-րդ դարի ճարտարապետությունն ու հենց Ռաֆայել Իսրայելյանին: