Էլեկտրոնային երաժշտության փառատոն ՆՓԱԿ-ում, 2004 թ. (ՎԻԴԵՈ)
Ռեյվ

Էլեկտրոնային երաժշտության փառատոն ՆՓԱԿ-ում, 2004 թ. (ՎԻԴԵՈ)

Էլեկտրոնային երաժշտության առաջին մեծ փառատոներից մեկը ՆՓԱԿ-ում։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարներն ու տեսահոլովակը՝ ՆՓԱԿ

 

ԵՐԵՎԱՆ #71 | 2021

 

 

 

#Ռեյվ

2000 թվականին համադրող Եվա Խաչատրյանին հրավիրեցին Նորարար փորձառական արվեստի կենտրոն՝ իրականացնելու ավանգարդ երաժշտության հետ կապված ծրագրեր։ Դրանք ներառում էին ինչպես ակադեմիական երաժշտություն, այնպես էլ ռոք, կարևորը էքսպերիմենտալ տարրի գոյությունն էր։ 2003-ին հերթը հասավ նաև էլեկտրոնային պարային երաժշտությանը։ Եվա Խաչատրյանը կապվեց «Կասկադ» ակումբի հիմնադիր Սմբատ Սիրադեղյանի հետ, պարզեց, թե ովքեր են ժամանակի ամենաակտիվ դիջեյ-պրոդյուսերները և հրավիրեց նրանց ՆՓԱԿ-ում կենդանի համերգ կազմակերպելու։ Փառատոնի լայնափն այսպիսին էր. X-Phobos, Docheads, Spectrum, DJ Barkhudar:

 

 


Փորձը հաջողվեց, և մեկ տարի անց էլեկտրոնային երաժշտությունն արդեն ընդգրկվեց ավելի խոշոր՝ համակարգչային արվեստի Audiovision փառատոնի շրջանակում։ Այնտեղ արդեն նկարիչներն ու երաժիշտները զուգահեռ կենդանի ստեղծագործում էին՝ փոխազդելով մեկը մյուսի վրա։


Այդ տարիներից ի վեր էլեկտրոնային երաժշտությունն այս կամ այն կերպ առկա էր Եվա Խաչատրյանի համադրած գրեթե բոլոր ցուցահանդեսների ու փառատոների բացումներին։

հավելյալ նյութեր