Ռուսական կինոյի օրեր Երևանում ու Գյումրիում
Մեծ էկրան

Ռուսական կինոյի օրեր Երևանում ու Գյումրիում

Ռուսական կինոյի օրերը կանցկացվեն Երևանում ապրիլի 28-ից 30-ը, իսկ Գյումրիում՝ մայիսի 5-ից 7-ը: Միջոցառումները կազմակերպում է ՌՈՍԿԻՆՈ-ն՝ ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Ապրիլի 28-ին Հայաստանում կմեկնարկի ռուսական կինոյի «մարաթոնը». Այս տարի Russian Film Festival-ը հայ հանդիսատեսին կներկայանա երկրորդ անգամ, սակայն ֆիլմերի ընդլայնված ծրագրով և ցուցադրությունների նոր աշխարհագրությամբ։ 

 

Ռուսական կինոյի օրերի շրջանակում ամենասպասված ֆիլմերից է ռուսական ֆիլմերի ռեկորդակիր «Չեբուրաշկան»: Այս ընտանեկան կատակերգությունը արդեն հասցրել է դիտել ավելի քան 23,4 միլիոն հեռուստադիտող Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։ Դմիտրի Դյաչենկոյի ֆիլմը դարձել է պատմության  մեջ ամենաեկամտաբեր ռուսական ֆիլմը։

 

Երևանում Ռուսական կինոյի օրերի ծրագրում ներառված են նաև «Սուսերով պարը» կենսագրական դրաման՝ Արամ Խաչատրյանի համանուն երաժշտական ​​գլուխգործոցի ստեղծման պատմությունը, «Պարոն Նոկաուտը» սպորտային դրաման՝ լեգենդար խորհրդային բռնցքամարտիկի մասին, «Հանցակիցները» թրիլլերը և «Ֆիննիկը» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ տան բարի ոգու արկածների մասին։

 

 

Գյումրիում, բացի «Չեբուրաշկայից», հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու «Քրոնոս» ընտանեկան ֆիլմը՝ հիմնված ֆանտաստ գրող Կիր Բուլիչևի պատմվածքների վրա, «Մայաների Օրացույցը» ֆիլմը, դեռահասների արկածների մասին, որոնց կյանքը խորհրդավոր կերպով հակառակ ուղղությամբ է շարժվում, «Մարդուկ Ջարդուկն ու կախարդական ֆլեյտան» և «Խաղալիք Բում» անիմացիոն ֆիլմերը:

 

Ֆիլմերի հեղինակները կմասնակցեն մի շարք կինոդիտումների։ Այսպիսով, «Հանցակիցները» թրիլլերը կներկայացնեն գլխավոր պրոդյուսեր Գեորգի Շաբանովը և պրոդյուսեր Օլգա Երոֆեևան։ «Մայաների Օրացույց» ֆանտաստիկ ֆիլմի մասին կպատմի գլխավոր պրոդյուսեր Յուրի Օբուխովը։ Ցուցադրություններից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա ֆիլմերը քննարկել ճանաչված կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի հետ։