Ռուսլան Բելի. «Սեփական ձայնը»
Հումոր

Ռուսլան Բելի. «Սեփական ձայնը»

Ռուսական ստենդ ափը գալիս է Երևան։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

Տոմսեր դեռ կան (բայց առավել լավ տեղեր կարելի է գտնել ցերեկային համերգի համար)՝ 

16:00 - https://bit.ly/3kPwUDo 

19:00 - https://bit.ly/3LSZTC1

 

Գործում է տարիքային սահմանափակում ՝ 18+։ 

 

Հունիսի 5-ին՝ ժամը 16:00-ին և 19:00-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում ելույթ կունենա ռուս հումորիստ Ռուսլան Բելին իր «Սեփական ձայնը» ստենդ ափ ներկայացումով։ 

 

Եթե կյանքում առնվազն մեկ անգամ ալիքները թերթելիս հանդիպել եք ռուսական ТНТ հեռուստաալիքին և ծանոթ եք դրանով հերարձակվող հումորային ստենդ ափ շոուների ցանկին, ուրեմն վստահաբար գիտեք նաև Բելիին։ Ռուսլանը Comedy Club-ի նախկին ռեզիդենտ է, ТНТ հեռուստաընկերության Stand Up ու Открытый микрофон շոուներիի պրոդյուսերը և Ռուսաստանի Stand Up փառատոնի հիմնադիրը։

 

 

Համերգը, որը նախատեսվում էր դեռ ապրիլին, արդեն մեկ անգամ չեղարկվել է բոլորին հայտնի պատճառներով, բայց կազմակերպիչների խոսքով՝ նման անորոշ ժամանակներում հումորը լավագույն դեղամիջոցն է։ Այդ պատճառով էլ, ի վերջո, որոշվեց այն իրականացնել։ «Սեփական ձայնը» սթենդ ափի ժամանակ Բելին խոսելու է ամենատարբեր թեմաներից՝  հասարակության ավանդույթների և սահմանափակումների, հայր-երեխա հարաբերությունների, ուժի և թուլության, ու նաև մեր իրականության մեջ կնոջ և տղամարդու դերերի մասին։