Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» ցուցահանդեսը Հայաստանում
Մայիսի 11-ին՝ ժամը 19։00-ին, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Արդի Արվեստի Կենտրոնում կկայանա իսլանդացի ճանաչված արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» խորագիրը կրող առաջին անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Ցուցահանդեսում ներկայացված են 23 արվեստի գործ։
09.05.2026Ռոզա Գիսլադոտիրը միջազգային փորձառությամբ արվեստագետ է, որի ստեղծագործությունները ներկայացվել են հեղինակավոր հարթակներում․ Հռոմի Տրայանոսի շուկա, “Ásmundarsafn” և «Էյնար Յոնսոն» և Կոպավոգյուրի արվեստի թանգարաններ։

«Ուրախ եմ նորից վերադառնալ Հայաստան, իսկ այս ցուցահանդեսը կազմակերպելու որոշումը դեռևս երկու տարի առաջ եղավ, երբ եկել էի այստեղ, երբ տեսա այս կենտրոնը և միանգամից պատկերացրի իմ ցուցահանդեսն այստեղ։ Ցուցահանդեսի խորագրի փիլիոփայությունն այն է, որ մարդիկ կանգ առնեն ու մի պահ մտածեն, թե ինչպես են շարժվելու առաջ։ Շոշափվում է նաև շրջակա միջավայրի թեման, ես օգտագործել եմ նաև պլաստիկ և թափոններ, կան աշխատանքներ, որոնք մտածելու տեղի են տալիս, թե որտեղից ենք գալիս և ուր ենք գնում»,- նշեց ցուցահանդեսին ընդառաջ տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում Ռոզա Գիսլադոտիրին։
«ՀայԱրտ» Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, «Մշակույթների Երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ և Գեղարվեստական տպագրության երևանյան Բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանը պատմում է․ «Ռոզա Գիսլադոտիրն իր ամուսնու՝ Իսլանդիայի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետի դոկտոր-պրոֆեսոր Թարհալուր Էյթորսոնի հետ, առաջին անգամ այցելել է Հայաստան 2014թ․-ին՝ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հրավերով։ Այսօր պատիվ ունենք Արդի Արվեստի Կենտրոնում կազմակերպելո և ներկայացնել անվանի արվեստագետի առաջին անհատական ցուցահանդեսն, որը կարևոր իրադարձություն է ո՛չ միայն մեր թանգարանի, այլև՝ Հայաստանի համար։ Միևնույն ժամանակ և վստահաբար ցանկանում եմ նշել, որ այս նախագծի իրականացմամբ տարածաշրջանում առաջին անգամ է ներկայացվում իսլանդական արվեստը։ «Ժամանակի արտացոլանքը» ցուցադրությամբ իրենց ուրույն մշակույթով հայտնի երկու պետության համագործակցության սկիզբն է դրվում Երևանում։ Անվանի արվեստագետն, առաջին անգամ, իր աշխատանքներից հինգը նվիրաբերում է Արդի Արվեստի Կենտրոնին, այդպիսով՝ Երևան քաղաքին։ Մեծադիր քանդակները կտեղադրվեն Մաշտոցի պողոտա և Սարյան փողոց հատվածում՝ «Արվեստի խաչմերուկում», համալրելով Արդի Արվեստի Կենտրոնի հավաքածուն»։

Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 20-ը։