Seasons Park Station. ամանորյա երազանքների կայարան
Նոր տարի

Seasons Park Station. ամանորյա երազանքների կայարան

Դեկտեմբերի 24-ին «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը մեկնարկեց քաղաքային նոր նախագիծը․ Բուզանդի ու Արամի փողոցների, Սարյան փողոցի ու Մաշտոցի պողոտայի միջև ընկած հատվածում (նախկինում հայտնի որպես «Բուլվար») բացվեց Seasons Park Station ձմեռային այգին:

Լուսանկարները՝ Yeremyan Projects

#Գործընկեր

Seasons Park Station ձմեռային այգու ընդհանուր կոնցեպցիան երկաթուղային կայարանն է՝ գնացքով, տարբեր կանգառներով, հետաքրքիր ձևավորումով և ընտանեկան ժամանցի համար նախատեսված բազմաբնույթ ակտիվություններով։ Կոնցեպտուալ այս նախագիծն իրականացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի հետ միասին։ 

 

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի խոսքով, սա ընկերության այն նախագծերից է, որոնք նոր գույն ու մոտեցում են ավելացնում Երևանին․  «Ձմեռային տոնավաճառների այս ձևաչափն ընդունված է ամբողջ աշխարհում, և կարծում ենք՝  այն ավելի հետաքրքիր կդարձնի թե՛  մեր բնակիչների առօրյան ու թե՛ զբոսաշրջիկների ժամանցը»։ 

 

 

 

«Երեմյան Փրոջեքթսի» հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանն ասում է, որ այգու նպատակը ձմռան ամիսներն ավելի հետաքրքիր դարձնելն է․ «Յուրաքանչյուր կանգառում և ամբողջ այգում ստեղծված է ամանորյա հեքիաթը զգալու, դրական հույզեր և էմոցիաներ ապրելու միջավայր»։ 

 

Seasons Park Station-ի վագոն-տնակներում ներկայացված են 20-ից ավելի ընկերություններ, որոնցից հնարավոր է ձեռք բերել ամանորյա նվերներ, սուրճ, թեյ, քաղցրավենիք: Seasons Park Station-ը ձմեռային այգու կոնցեպտով գործելու է մինչև 2022 թվականի գարուն, որից հետո ձևավորումները փոխվելու են գարնանային տոների թեմատիկային համապատասխան: 

 

 

 

Այգին գործելու է ամեն օր, մինչև երեկոյան 23:00։