Սերգեյ Փարաջանով․ Իմ ինքնակենսագրությունը
Փարաջանով 100

Սերգեյ Փարաջանով․ Իմ ինքնակենսագրությունը

Փարաջանովի դրամատիկ կյանքը՝ մաեստրոյի սեփական բառերով։

Տեքստը՝ Սերգեյ Փարաջանովի (թարգմանություն ռուսերենից)

 

Պատկերը՝ Էլլեն Շահբազյանի

 

ԵՐԵՎԱՆ #86 | 2024 | Թողարկումը լույս է տեսել ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ

#Փարաջանով100

Ի՞նչ է իմ կենսագրությունը։ Դարդ՝ ահա նրա հավերժական ձևը… Հիմա՝ երրորդ ձերբակալումից հետո, ես վերջապես կարող եմ ինչ-որ բան ամփոփել։ Շրջվեցի՝ ծերություն եմ տեսնում։ Դա եմ զգում 63 տարեկանում…

 

Մայրս Սիրան Դավիթի Բեժանովան է։ Հայրս՝ Իոսիֆ Սերգեյի Փարաջանովը։ Իմ ծնվելու տարում նրանք ֆիկտիվ բաժանվեցին։ Նրանց պետք էր ապահարզանը, որպեսզի փրկեին ֆրանսիական մշկամկան մորթուց մուշտակն ու Սուրբ Դավիթ լեռան տունը։ Մուշտակը, տունն ու էլի շատ բաներ հնարավոր եղավ փրկել։ Մայրիկի մահից հետո ես ու քույրս երկար չէինք կարողանում կիսել մուշտակը, ու ես այն մկրատով բաժանեցի երկու մասին։

 

Իսկ տունը, ահա, կանգուն է Կոտե Մեսխիում։ Քանի՜ ընտանիք է տեղավորվել դրա մեջ։ Հայրիկին այդուհանդերձ ձերբակալեցին, բայց իմ մանկությունն անցել է հոգատարության մեջ։ Խուզարկություններից վախենալով՝ մայրիկն ամեն օր ստիպում էր ինձ կուլ տալ ադամանդները։ Հետո կրնկակոխ քայլում էր հետևիցս՝ գիշերանոթը ձեռքին։

 

…Չափահաս դառնալով՝ ես երկար դեգերում էի լավ վարձատրվող աշխատանքի փնտրտուքների մեջ, մինչև հասա ՎԳԻԿ, որը հաջողությամբ ավարտեցի, ու այդ ժամանակից ի վեր սոված եմ։

 

Մի ամբողջ պոեմ կարող էի գրել այն մասին, թե ինչպես էի ընդունվում ՎԳԻԿ…

 

…Երեսուն տարի անց ես վերադարձա քաղաք, որում ծնվել եմ 1924 թվականին։ Վերադարձա իբրև մի ծերունի, որի մեջքին կարծես երկու թև կա. մի կողմից՝ փառք, հաղթանակ ու ճանաչում, մյուսից՝ ստրուկի, գերու, զեկի նվաստացում։

 

Ես չունեմ ո՛չ պաշտոնական կոչումներ, ո՛չ մրցանակներ։ Ես ոչ ոք եմ։ Ես ապրում եմ Վրաստանում, Թբիլիսիում, ծնողներիս հին տանը, ու երբ անձրև է գալիս, ես անձրևանոցով եմ քնում ու երջանիկ եմ, քանի որ դա նման է Տարկովսկու ֆիլմերին…

հավելյալ նյութեր