Շատ նուրբ և օրգանական 🔬 👨🔬
4Plus-ի լուսանկարիչ Փիրուզա Խալափյանը մի ամբողջ օր հետևել է Երևանի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի Ֆիզիոլոգիապես ակտիվ ամինոթթուների և պեպտիդների լաբորատորիայի աշխատանքին։
Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը կազմակերպվել է 1955 թվականին Արմենակ Մնջոյանի նախաձեռնությամբ նրա ղեկավարած քիմիադեղագործական լաբորատորիայի հիմքի վրա։ Գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունն օրգանական նյութերի կառուցվածքի և կենսաբանական ակտիվության կապը պայմանավորող օրինաչափությունների ուսումնասիրությունն է, որը նպատակ ունի ստեղծել նոր, արդյունավետ դեղանյութեր։ ՆՕՔԻ-ում իրականացվում են տեսական ուսումնասիրություններով սկսվող և արդյունքների ներդրումով ավարտվող հետազոտություններ։ Ինստիտուտում ստեղծվել և կլինիկական փորձարկման են ներկայացվել մոտ 30 նոր դեղամիջոց, որոնցից շատերը լայնորեն կիրառվում են գործնական բժշկության մեջ։
Տեքստն ու լուսանկարները՝ Փիրուզա Խալափյանի
ԵՐԵՎԱՆ #65 | 2020
Արմենի հայրը երազում էր, որ որդին բժիշկ կդառնա։ «Իսկ ես տարված էի քիմիայով: Ընտրության առաջ էի կանգնած՝ բժշկություն թե գիտություն: Ի վերջո ես հաղթեցի և արդեն քսաներկու տարի է այս լաբորատորիայում եմ աշխատում:
Լաբորատորիայում աշխատանքը համբերություն և զգոնություն է պահանջում:
Երիտասարդ քիմիկոսները լաբորատորիայում փորձառություն են ձեռք բերում, պաշտպանում են իրենց թեկնածուականները և զուգահեռ դրան նաև աշխատում:
Վիգեն Թոփուզյանը 80-ականների սկզբից մինչև հիմա լաբորատորիայում է, այն իր համար անփոխարինելի է:
Ինչքան լաբորատորիան հին է, այնքան նյութերը և անոթներն այնտեղ շատ են, դրանք ժամանակի հետ անընդհատ ավելանում են
Քիմիական նյութերի հետ աշխատելիս անվտանգության կանոններին հետևելը պարտադիր է։