«Շերտերի արանքում»․ Անի Քանանյան
Ցուցահանդես

«Շերտերի արանքում»․ Անի Քանանյան

Հենրիկ Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են արվեստագետ Անի Քանանյանի վերջին տարիների կերամիկական և գրաֆիկական աշխատանքները։ «Շերտերի արանքում» անհատական ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 31-ը։

Լուսանկարները՝ Էդ Թադևոսյանի

#Արվեստ

շխատանքները ձևավորվում են նյութի, մակերեսի և ժամանակի միջև ընթացող շարունակական փոխազդեցությունների շուրջ։ Աշխատելով շերտավորման, հետքի և կրկնության հետ՝ Անի Քանանայանը կառուցում է տեսողական միջավայրեր, որտեղ ձևերը ներկայանում են ոչ որպես ավարտուն օբյեկտներ, այլ որպես փոփոխության և կուտակման ընթացքի մաս։

 

 

 


Կերամիկական օբիեկտներում նյութը պահպանում է ճնշումը, շարժումը՝ վերածվելով հիշողության և ժամանակի արձանագրման տարածքի։ Գրաֆիկական շարքերը, իրենց հերթին, զարգանում են գծի ռիթմի, ընդհատման և կրկնության միջոցով՝ ստեղծելով լարված և փոփոխական կառուցվածքներ։


«Շերտերի արանքում» ցուցահանդեսը կենտրոնանում է այն միջանկյալ վիճակների վրա, որտեղ փոփոխությունը դեռ ավարտված չէ, իսկ ձևը շարունակում է մնալ ընթացքի մեջ։ Այս տարածքում դադարը հանդես է գալիս ոչ թե որպես անշարժություն, այլ որպես ներքին շարժում և խտացված ներկայություն։

 

 

 


Ներկայացվող աշխատանքները միավորում է կերամիկան, գրաֆիկան և նյութի հետ փորձարարական աշխատանքը՝ ուսումնասիրելով մակերեսի, հիշողության և ժամանակի փոխհարաբերությունները։