«Շնորհակալություն կնոջս ու Հայաստանին»
Պատարվեստ

«Շնորհակալություն կնոջս ու Հայաստանին»

Ինչպես ուկրաինացի նկարիչ և կինոռեժիսոր Ալեքսանդր Շվեցովը որոշեցի երևանյան մի քանի պատեր զարդարել նոր մուրալներով։ Պատմում է հեղինակը։

Լուսանկարները՝ Ալեքսանդր Շվեցովի

#Արվեստ

«Առաջին մոնումենտալ աշխատանքս կատարել եմ 2009 թվականին՝ Ռուբենսի «Պերսևս և Անդրոմեդա» աշխատանքի մոտիվներով։ Բարձրությունը 3․5 մետր էր, երկարությունը՝ 8 մետր։ Պատը ուսուցչիս՝ Վիկտոր Տոպոլևսկու ամառանոցինն էր․ իր խորհրդով էլ սկսել էի զբաղվել մուրալներով։ 

 

Ուրկաինայում այս ձևաչափի շուրջ երկու տասնյակ աշխատանք ունեմ, բոլորն այսպես թե այնպես կապված են իմ հարազատ Խարկովի հետ։ Ամենամեծ մուրալն արել եմ Խարկովի հերոսների պողոտայում։ Այնտեղ պատկերված է 19-րդ դարի Խարկովը՝ սեպիա գունային լուծմամբ։ 

 

 

 

Հետո պատերազմի պատճառով ստիպված էի ընտանիքիս հետ լքել հայրենիքս ու որոշ ժամանակ ապրել Դանիայում։ Այդ հրաշալի երկրում ես շարունակեցի մուրալներ նկարել։ Առաջինն արեցի այն դպրոցի պատին, որտեղ սովորում էր ավագ դուստրս՝ Լեոնան։ Երբ ժամանեցինք Հայաստան, որոշեցի վերջապես այստեղ էլ իմ մի մասնիկը թողել, քանի որ սրանից առաջ երբեք չէինք մնում այնքան ժամանակ, որ հասցնեի։ 

 

 

Հայաստանյան մուրալների շարքս կոչվում է «Աղոթք Հայաստանի համար»։ Դրանցում փորձել եմ արտահայտել Հայաստանի նկատմամբ ողջ սերս։ Իսկ մուսաս, ինչպես միշտ, իմ սիրելի հայուհի կինս է՝ Ջուլիետտան։ Անվերջ շնորհակալ եմ և՛ իրեն, և՛ Հայաստանին»։