Սիմֆոնիկ ԿԻՆՈ
Համերգ

Սիմֆոնիկ ԿԻՆՈ

2025 թվականի մայիսի 25-ին Երևանում լեգենդար «ԿԻՆՈ» խմբի կիթառահար Յուրի Կասպարյանը բեմ կբարձրանա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ կատարելու Վիկտոր Ցոյի ամենահայտնի հիթերը։ Ահա, թե մի քանի կատարում ծրագրից։

Կազմակերպիչ՝ Երևան կինոակումբ

Գնել տոմսերը

«Սիմֆոնիկ ԿԻՆՈ» նախագիծը բացահայտում է ռուսական ռոքի ռահվիրաների սիրված երգերի նոր երանգները։ Իգոր Վդովինի հեղինակած նվագախմբային մշակումները ամեն կատարում լցնում են խորությամբ և ծավալով, իսկ Կասպարյանի կենդանի ելույթը փոխանցում է լեգենդար խմբի ոգին։ Վիկտոր Ցոյի որդու՝ Ալեքսանդր Ցոյի ստեղծած տեսաշարը հավելյալ մթնոլորտ է ստեղծում՝ դարձնելով համերգն իսկապես հուզիչ։

 

 

«Սիմֆոնիկ ԿԻՆՈ» համերգը եզակի հնարավորություն է՝ վերստին լսելու անմահ երաժշտությունը նոր հնչողությամբ, որտեղ միաձուլվում են ռոքի ուժն ու սիմֆոնիայի խորությունը։ Դա հնարավորություն է զգալու յուրաքանչյուր տողի, յուրաքանչյուր ակորդի կենդանի էներգիան ու իմաստը՝ կատարված լեգենդար կիթառահարի կողմից։

 

 

«Կինոն» 1980-ականներին դարձավ խորհրդային ռոքի ամենաազդեցիկ և սիրված խմբերից մեկը։ Խմբի անփոխարինելի առաջնորդը՝ Վիկտոր Ցոյը ոչ միայն հեղինակել է երգերի մեծ մասը, այլև իր խարիզմայով և բեմական կերպարով դարձել սերնդի ձայնը։ Ցոյի երաժշտական ոճը՝ համադրելով պոստ-պանկի և նոր ալիքի տարրերը, առանձնանում էր պարզությամբ, խորությամբ և հուզականությամբ։ Նրա վաղաժամ մահը 1990 թվականին դարձավ մեծ կորուստ, սակայն նրա երաժշտությունը շարունակում է ապրել և ներշնչել նոր սերունդներին։ 

 

 

Ծրագիրը ներառում է խմբի՝ տարբեր թվականների ամենմեծ հիթերը, այդ թվում՝ "Пачка сигарет", "Перемен՛, "Группа крови", "Кончится лето" և այլն։ 

 

 

Համերգը տեղի կունենան մայիսի 25-ին Մարզահամերգային համալիրում։ 

 

 


 

Симфоническое КИНО

 

Գնել տոմսերը

հավելյալ նյութեր